
Իրան-Թուրքիա սահմանին մեկ օրվա ընթացքում երկրորդ երկրաշարժն է գրանցվել, որը զգացվել է նաև Հայաստանում. ԱԻՆ

Փետրվարի 23-ին, տեղական ժամանակով 20:00-ին (Գրինվիչի ժամանակով` 16:00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.180 և արևելյան երկայնության 44.420 աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Սալմաս քաղաքից 30 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 3-4 բալ, Արարատի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում 4 բալ ուժգնությամբ:
Առաջին երկրաշարժի հետևանքով, որը տեղի էր ունեցել այսօր առավոտյան, կա 9 զոհ և ավելի քան 75 վիրավոր:
РИА Новости-ն հայտնում է, որ օրվա երկրորդ երկրաշարժը գրանցվել է 6 բալ ուժգնությամբ: ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չեն ներկայացվել: