Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին:
Մինչև 200 000 դրամ պարտավորության դեպքում բռնագանձումը կտարածվի պարտապանի աշխատավարձի և այլ եկամուտների վրա 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 56-րդ հոդվածով սահմանվել է աշխատավարձի և այլ եկամուտների վրա բռնագանձում տարածելու նոր հիմք:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Վարշավայում «Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության անունից մասնակցել եմ ԵԱՀԿ մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարեկան հանդիպմանը»:
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ամերիկյան «Էս Ի Այ Յու» կազմակերպության Կալիֆորնիայի գրասենյակի պատասխանատուների հետ. կազմակերպությունը զբաղվում է աշխատավորների շահերի պաշտպանության հարցերով:
Հռոմում սեպտեմբերի 23-ից 24-ը կայանալու է կիբերանվտանգության ոլորտում միջազգային հեղինակավոր Cybertech համաժողովը, որին մասնակցելու է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ստացած տեղեկությունների հիման վրա ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձանցից մեկը, խմբային և անձնական այլ շահերից ելնելով, շինարարության կատարման թույլտվություն տալու համար տարբեր անձանց պետական տուրքի վճարից բացի, պարտադրել է «Խութ» հիմնադրամին փոխանցել խոշոր չափի գումարներ։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 23-ին այցելել է Ղազախստանի ժողովուրդների ասամբլեայի Բարեկամության տուն, որտեղ ծանոթացել է տարբեր երկրների, այդ թվում՝ հայկական բաժնի աշխատանքներին:
Եվրասիայի երկրների խորհրդարանների խոսնակների 4-րդ համաժողովի շրջանակում Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայացել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ Մոլդովայի Հանրապետության Խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի հանդիպումը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 23-ինԱվինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Վահեի Խաչատրյանի վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կյանքի 81-րդ տարում մահացել է ամերիկացի դերասան Սիդ Հեյգը (իսկական անունը՝ Սիդնեյ Էդդի Մոսեսյան):
Աննա Օհանյանը մեզ տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ են Լարսի անցակետի հետ, և փորձում են գտնել ամենաարդյունավետ լուծումները: Մեր հարցին, թե վարորդներն ամեն դեպքում ստիպված կլինե՞ն վճարել տուգանք ավել բեռի համար, Աննա Օհանյանը պատասխանեց, որ ամեն ինչ արվելու է օրենքով սահմանված կարգով.
«Ով աչքեր ունի թող տեսնի: Հայ Եկեղեցին գտնվում է ահավոր հարձակման տակ: Ինչու: Որովհետև միայն Քրիստոսն է խանգարում Նեռի գործողություններին և ուղղափառ հավատքը Քրիստոսի նկատմամբ: BBC-ն մի կողմից, Ստամբուլյան Կոնվենցիան մյուս կողմից»:
Սեպտեմբեր 21-ին, ժամը 13.10-ին, ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդվել է ոստիկանության Արտաշատի բաժին, որ Ներքին Դվին գյուղի 1-ին փողոցում տուն է այրվում:
ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկում է «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
Սեպտեմբերի 19-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հիվանդանոցային ահազանգ ստացվեց։ «Վանաձոր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ գլխի հրազենային վնասվածքով 28-ամյա երիտասարդ է հոսպիտալացվել։
Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հասմիկի փողոցում հրդեհ է:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10-ի սահմաններում, վրաերթի ենթարկված երիտասարդը՝ 2002 թ. ծնված Վռամ Հովհաննիսյանը, հիվանդանոցում մահացել է:
Սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում վրաերթի էր ենթարկել 1955 թ. ծնված Ռիմա Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Լենինգրադյան փողոցում վրաերթի էր ենթարկել 1955 թ. ծնված Ռիմա Սիմոնյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
«Մարզպե՛տ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ Լենինականում ես եղել ու քեֆ ես արել, կերած-խմածդ քթերիցդ բերելու եմ: Էն սեղանը, որին պիտի նստես, փողը պահի, «խիրուրգ» վարձի, հետևդ երկու հատ աչք դնել տուր ու իմացիր, որ մութ ու լույս վախտով ես քեզ կգտնեմ, տղես աչքերը բացեց, մատը հետո կիմանաս»:
Մշտական բնակչության թիվը 2019-ին 8200-ով կրճատվել է, 150-ով նվազել է ծնունդների թիվը, բարձրացել է մահացության ցուցանիշը: Իսկ արտաքին միգրացիայի պարագայում էլ ունենք -6 ցուցանիշը, որը նույն 2018-ին արձանագրված ցուցանիշն է, իհարկե, մի փոքր դրական միտում կա:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշումներ է ստորագրել, համաձայն որոնց՝ Երևանի համար 174, 134 և 181 հիմնական դպրոցների տնօրեններն ազատվել են աշխատանքից:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանահապարի 1 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ կասկածվող անձը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Կրակել են կարմիրգրքյան Սև արագիլի վրա» վերտառությամբ հրապարակում է արել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը։
«Վայոց ձորի մարզպետի լիազորությունները պետք է կասեցնեին գոնե մինչև քննության ավարտը։ Մենք վստահ ենք, որ նա էլ է այնտեղ եղել։ Ասում է՝ ես ապացույց ունեմ, որ այնտեղ չեմ եղել, մեր բակի տեսախցիկները ֆիքսել են, թե չէ մենք չգիտենք, որ կարող ես հետ ու առաջ անել, ջնջել այդ տեսանյութերը»: