«Վայոց ձորի թուրքի լամուկը պետք է հրաժարական տա ու դատվի… վզները կպոկեմ, թող իրենք իմանան, սա շախն է, մատը կլինի, երբ տղաս աչքերը կբացի». Արա Մխիթարյանի հայր
«Եթե Վայոց ձորի մարզպետն ունի այնպիսի տեղակալ, որը կարող է իր ուժով երեք փոխգնդապետ գցել գետնին, որոնցից մեկը՝ 120 կիլոյանոց, այդ մեկին պետք է հերոսի կոչում տանք ու ուղարկենք թուրքի սահմանը պահելու»,- այս մասին ասաց
Վայոց Ձորում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից տուժած փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը: Նրա խոսքով՝ իր տղան ավելի քան 100 կիլոգրամ է, և նա, ով մեղադրվում է նրան բռունցքով հարվածելու մեջ, չէր կարող դա մենակ արած լինել:
«Վայոց ձորի թուրքի լամուկը պետք է հրաժարական տա ու դատվի: Թուրքի լամուկ մարզպետն իրա շայկայով պետք է ընկնի հետաքննող մարմնի ձեռքը: Ինքն ասում է՝ դեպք է եղել, մի ձեռքի «ուդառ» է եղել, չմտածեք, թե ամերիկյան կինոներ է նայել, ինչ-որ բաներ է հորինում իրենից: Եթե ինքն ունի այնպիսի տեղակալ, որ կարող է իր ուժով երեք փոխգնդապետ գցել գետնին, որոնցից մեկը՝ 120 կիլոյանոց, էդ մեկին պետք է հերոսի կոչում տանք ու ուղարկենք թուրքի սահմանը պահելու:
Ես էդ լամուկների վզները կպոկեմ, թող իրենք իմանան, սա շախն է, մատը կլինի, երբ տղաս աչքերը կբացի: Մարզպե՛տ, լավ իմացի, բախտդ բերել է, որ չեմ իմացել, որ Լենինականում ես եղել ու քեֆ ես արել, կերած-խմածդ քթերիցդ բերելու եմ: Էն սեղանը, որին պիտի նստես, փողը պահի, «խիրուրգ» վարձի, հետևդ երկու հատ աչք դնել տուր ու իմացիր, որ մութ ու լույս վախտով ես քեզ կգտնեմ, տղես աչքերը բացեց, մատը հետո կիմանաս:
Ո՞նց կարող են մի բռունցքի հարվածով 120 կիլոգրամանոց իմ տղային գցել ցած: Ընկերները գիտեն, գանգուղեղի օպերացիա է տարել իմ տղաս: Բժիշկները 0.1 տոկոս հույս են տալիս»:
Սամվել Մխիթարյանն ասում է՝ ինքը վստահ չէ, որ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը դեպքի վայրում է եղել, բայց տրված ցուցմունքներին հավատում է.
«Ես վստահ չեմ, չգիտեմ՝ այնտե՞ղ է եղել, թե՞ ոչ, բայց որ ասել են ու ասում են, ուրեմն ճիշտ է, սուտ բանը ժողովրդի մեջ չի տարածվում, մնում է նեղ շրջապատում»:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին Եղեգնաձորում տեղի ունեցած աղմկոտ միջադեպի գործով կալանավորվել է միայն Վայոց ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, մինչդեռ, ըստ տարածված տեղեկությունների՝ ցուցմունքներ են տրվել նաև Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի դեմ, Արա Մխիթարյանի ընկերներն ու հարազատներն էլ պնդում են, որ դեպքի վայրում 7-8 հոգի է եղել:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 00:00-ի սահմաններում. միջադեպից տուժած ՀՀ ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի հետևանքով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ