
Պատահար Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանահապարին. կա տուժած

Սեպտեմբերի 23-ին, ժամը 11:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Ոսկեհատ ավտոճանահապարի 1 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անդրանիկ Մ., ծնված 1997 թ.) բախվել է գազատար խողովակին:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: