Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մալթայի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նախագահ Ջորջ Վելային:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարզվում է, բայց սովորություն չունի տոնական օրերին սրբավայրեր այցելելիս ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել դրա մասին։ Այս մասին այսօր Լոռու մարզ կատարած այցի ժամանակ նշեց Արմեն Աշոտյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այցելել է Գյումրի` Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մալթայի Հանրապետության վարչապետ Ժոզեֆ Մուսկատին Անկախության օրվա առթիվ:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյումրիից թռանք Լոս Անջելես»:
Գյումրու Սև Բերդ ամրոցում կայացած «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակը ստացավ թեյերի արտադրությամբ զբաղվող Ռիտա Մարտիրոսյանը:
«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել և լրացվել է նաև Սուրեն Ավագյանին և Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաև 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության անդամների հետ գտնվում է Հաղպատի վանական համալիրում։ Այստեղ հոգևոր հովվի և հավաքվածների հետ Երրորդ նախագահը մասնակցեց միասնական աղոթքի։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Գյումրիում մասնակցել է Անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։
Սեպտեմբերի 21-ի կեսօրից հետո սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ 20-25 մ/վ արագությամբ։
Սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները Գյումրիում:
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն` սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնևի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը Հայաստանի և հայ ժողովրդի մասին է
Անկախության տոնի այս նվիրական օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր ժողովրդին:
Ծանրամարտի Հայաստանի ընտրանու անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյան շնորհավորել է Հայաստանի անկախության 28-րդ տոնի առթիվ:
Հունահռոմեական ոճի ըմբիշ աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի կարծիքով անկախության տոնը նոր առիթ է բոլորիս լծվելու հայրենիքի հզորացման և զարգացման գործին:
Գյումրիի Սև բերդում Հայաստանի Հանրապետության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մեկնարկել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությունը:
Միացյալ Թագավորություն ուսուցողական այցը կազմակերպվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն գլոբալ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության իրականացմանը Հայաստանում, Վրաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Վատն այն է, որ խոսքի մաշվածությունը չի զգացվում: Դրա մաշված լինելը հասկանում ես միայն այն պահին, երբ գիտակցում ես, որբ բառն այնքան շատ է օգտագործվում առօրյայում, որ ո՛չ ինքդ, ո՛չ էլ ուրիշները դրա իրական իմաստին այլևս ուշադրություն չեն դարձնում, չեն անդրադառնում:
Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու («մայնինգ») դեպք:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՇՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբը շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 06:25-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գառներ-ոչխարներ` կաշառքով` արտահանել է մինչեւ Կատար: Ապօրինի այս գործի գլխին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մորաքրոջ տղան է եղել` Հովհաննես Մկրտչյանը: