
Վրաերթի ենթարկված 17-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 14-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Վեդի-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին՝ Արարատի մարզի Ոսկետափ գյուղում, «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 17-ամյա քաղաքացու, այնուհետև բախվել էր մայթեզրին կանգնած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային, ապա շենքի բակում կայանած «Օպել»-ին. 17-ամյա քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 10-ի սահմաններում, վրաերթի ենթարկված երիտասարդը՝ 2002 թ. ծնված Վռամ Հովհաննիսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։