Բաժիններ՝

«Ավտովթարից տուժած զինծառայողը ստացել է թեթև քերծվածք, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել». Արծրուն Հովհաննիսյան

Արմավիրում տեղի ունեցած ավտովթարից տուժած զինծառայողը ստացել է թեթև քերծվածք, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել և անցել իր ծառայողական պարտականություններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:28-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ՊՆ N թիվ  զորամասին պատկանող «ԳԱԶ – 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը.

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների՝ կա 4 տուժած:

Արմավիրում տեղի ունեցած ավտովթարից տուժած զինծառայողը ստացել է թեթև քերծվածք, արդեն հիվանդանոցից դուրս է գրվել և անցել իր ծառայողական պարտականություններին:

Gepostet von Արծրուն Հովհաննիսյան am Mittwoch, 25. September 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս