Մահացել է «Սիմփսոնները» և «Ռիքն ու Մորթին» սերիալների պրոդյուսեր Ջոել Մայքլ Մենդելը. Variety
54 տարեկան հասակում մահացել է «Սիմփսոնները» (թողարկվում է 1989 թվականից) եւ «Ռիքն ու Մորթին» (թողարկվում է 2013 թվականից) ամերիկյան սերիալների պրոդյուսերներից մեկը՝ Ջոել Մայքլ Մենդելը: Այդ մասին սեպտեմբերի 23-ին իր կայքում հայտնել է Variety հանդեսը՝ վկայակոչելով Adult Swim հեռուստացանցի հայտարարությունը։
«Մենք բոլորս Adult Swim-ում ցնցված ենք Մայք Մենդելի վաղաժամ մահվան պատճառով»,-նշվում է դրանում: Հեռուստացանցի ներկայացուցիչները, որով հեռարձակվում է «Ռիքն ու Մորթին», ցավակցություն են հայտնել պրոդյուսերի հարազատներին ու մերձավորներին: Մենդելը մահացել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ): Նրա մահվան պատճառը չի նշվում: Մենդելը Emmy հեղինակավոր ամերիկյան հեռուստատեսային մրցանակի քառակի դափնեկիր է:
Variety-ի տվյալներով՝ նա դարձել է «Սիմփսոններ»-ի ավելի քան 200 էպիզոդի պրոդյուսերը: «Ռիքն ու Մորթին» սերիալի թիմին պրոդյուսերը միացել է 2014 թվականին: «Սիմփսոններն» ամենաերկար մուլտսերիալն է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ: Այն հայտնի է 100-ից ավելի երկրների հեռուստադիտողների: Time հանդեսը 1998 թվականին ժապավենը համարել է 20-րդ դարի լավագույն սերիալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: