ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության հիման վրա տարբեր լրատվամիջոցներ պատրաստել են տարբեր «աղմկահարույց» վերնագրերով նյութեր, որոնք իրականության հետ հաճախ աղերս չունեն։
Երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տանը մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներին: Այս մասին Թորոսյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:
Կորոնավիրուսի համաճարակն աշխարհին փոփոխություններ կբերի, որոնք իրենց ծավալներով համեմատելի կլինեն համաշխարհային պատերազմների հետևանքով տեղի ունեցած փոփոխություններին: Այսպես է կարծում տնտեսագետ Անդրեյ Մովչանը:
Մարտի 26-ին, ժամը 21:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է և բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտավազդ Պ.) ընթացքի ժամանակ բռնկվել է, դուրս […]
ՀՀ-ում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված՝ ողջ երկրում, մի քանի օր է, ազատ տեղաշարժը սահմանափակված է: Սահմանափակված է նաև տրանսպորտային միջոցների գործունեությունը, չեն աշխատում միջմարզային տրանսպորտային միջոցները, որոշ ներմարզային և ներհամայնքային տրանսպորտային միջոցներ ևս:
Սևաբերդ բնակավայրի ջրամբարում ձկների զանգվածային անկման հարցով Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները, Ակունք համայնքի ղեկավարը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ, այցելել են ջրամբարի տարածք:
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ`
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ ավիացիայի ոլորտում այսօրվա դրությամբ գործում է 4 ռուսական և 1 բելառուսական ավիաընկերություն՝ Belavia, Ural airlines, Aeroflot, Sibir, Nordwind ավիաընկերությունները: «Ուղևորահոսքը բավականին ընկել է ավիացիայի ոլորտում: Եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6.000 ուղևոր, այսօրվա դրությամբ մոտ 800 ուղևոր է մնացել»,- ասաց Արմեն Սիմոնյանը:
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա օրերին անձրևներ են կանխատեսվում, բաց դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն մինչև արտակարգ դրության ավարտը ձեռնպահ կմնա բնակիչ-բաժանորդների կողմից վճարման պարտավորության չկատարման դեպքում գազամատակարարումը դադարեցնելու գործընթացից։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրենը Կարեն Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ դահլիճից նստարաններ հանելու և տեղը մահճակալներ տեղադրելու մասին լուրն ապատեղեկատվություն է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով երեկ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած 72-ամյա քաղաքացուն, որի մոտ մի շարք հիվանդությունների հետ միասին ախտորոշվել էր նաև կորոնավիրուս, նշեց, որ այդ դեպքը ցույց է տվել, որ բարդություններ առաջանում են տարեց և քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց մոտ:
«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանը հետաքրքիր և իրատեսական է համարում ստեղծված իրավիճակում գյուղատնտեսության համար կառավարության մշակած ծրագիրը, սակայն որոշ վերապահումներ ունի:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար:
Մարտի 26-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է թատերարվեստի ներկայացուցիչներին Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ:
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
Մարտի 26-ին, ժամը 20:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Գնթունիք» խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 26-ին, ժամը 18:27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի սկզբնամասում այրվում են կուտակած անասնակեր և խոտածածկ տարածք:
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ընկերությունը շարունակում է միջքաղաքային էլեկտրագնացքների շահագործումը, բացի արագընթաց գնացքներից Երևանի և Գյումրիի միջև:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Հայաստանի մշակութային օջախները չեղարկել կամ հետաձգել են իրենց ծրագրերը։ Ստեղված իրավիճակը ստիպում է նվագախմբերին, թատրոններին, թանգարաններին և մշակութային այլ հաստատությունների հանրության հետ շփման ուրիշ ձևաչափեր փնտրել։
Մարտի 26-ին, ժամը 15:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղում այրվում է տնակ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 26-ի ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ոստիկանության բաժնի պետի եւ բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել:
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հորդորել է խստորեն հետեւել սահմանափակումներին:
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը միացել է #stayhome (մնա տանը) ֆլեշմոբին, որը տեղի է ունենում COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին աստղը հայտնել է Ինստագրամի իր էջում:
Հնդկաստանում նորածին աղջկան անվանակոչել են կորոնավիրուսի պատվին՝ տալով Կորոնա անունը: Այս մասին հայտնում է Deccan Herald-ը:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ամերիկյան կենտրոնը տղամարդկանց խորհուրդ է տալիս սափրել իրենց մորուքը, քանի որ այն մեծացնում է կորոնավիրուսով հիվանդանալու հավանականությունը 1000 անգամ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: