Պատահար «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի մոտ

Մարտի 26-ին, ժամը 21:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի «Ոսկե աքաղաղ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes-Benz W124» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտավազդ Պ.) ընթացքի ժամանակ բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդին հաջողվել է դուրս գալ ավտոմեքենայից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:53-ին, մարվել՝ 23:09-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031