Բաժիններ՝

«Գնթունիք» խանութի մոտ ավտոմեքենա է այրվել

Մարտի 26-ին, ժամը 20:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Գնթունիք» խանութի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բաղրամյան փողոցի թիվ 32/5 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:26-ին, մարվել՝ 20:46-ին: Այրվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Արարատ Ս.) անվադողը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031