
Ավիացիայի ոլորտում ուղևորահոսքն ընկել է, այս պահին գործում է 5 ավիաընկերություն. ՏԿԵ նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ ավիացիայի ոլորտում այսօրվա դրությամբ գործում է 4 ռուսական և 1 բելառուսական ավիաընկերություն՝ Belavia, Ural airlines, Aeroflot, Sibir, Nordwind ավիաընկերությունները:
«Ուղևորահոսքը բավականին ընկել է ավիացիայի ոլորտում: Եթե մարտի 8-ի դրությամբ ունեինք օրական 6.000 ուղևոր, այսօրվա դրությամբ մոտ 800 ուղևոր է մնացել»,- ասաց Արմեն Սիմոնյանը: