Բաժիններ՝

Էմմա Ուոթսոնը մեկուսացել է մոր, տատիկի և լավագույն ընկերոջ համար

Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը միացել է #stayhome (մնա տանը) ֆլեշմոբին, որը տեղի է ունենում COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին աստղը հայտնել է Ինստագրամի իր էջում:

29-ամյա Ուոթսոնը սոցցանցում տեղադրել է իր լուսանկարը՝ ձեռքին պաստառ, որի վրա գրված է՝ «Ես մնում եմ տանը տատիկիս, մորս և լավագույն ընկերոջս համար»:

Նկարին կից դերասանուհին մեկնաբանել է, որ տատը 70 տարեկան է և մտնում է ռիսկային գոտու մեջ, մայրն առաջին տիպի շաքարախտ ունի, իսկ դերասանուհու լավագույն ընկերն առողջապահության մասնագետ է:

Ուոթսոնի հրապարակումը մեկ օրում ավելի քան 4.5 միլիոն հավանում է ստացել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս