Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 14-ին գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին Այգեձոր գյուղում ապրող 24-ամյա մի երիտասարդի։
Ես շատ լավ եմ հիշում։ Շուրջ մեկ ամիս ողջ քաղաքային իշխանությունը, ավագանու անդամներն ու հասարակությունը պաթոսով խոսում էին այս նախագծի մասին։ Այդ պահին անհրաժեշտություն կար պոպուլիզմով զբաղվելու ու հասարակության աչքին հերթական «թոզ փչելու»։
Ֆրանսիայի հրապարակում ճանապարհային ոստիկանության՝ մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության բաժնի աշխատակիցներն են։ Նոյեմբերի 15-ին՝ ժամը 20-ին, կայացած հրահանգավորումից հետո նրանք ուժեղացված ծառայության անցան։
ՀՀ գլխավոր դատախազությունը մի քաղաքացուց Կոտայքի մարզի Աղվերան համայնքում գույքի ապօրինի օտարման վերաբերյալ հաղորդում է ստացել, որն ուղարկվել է Կոտայքի մարզի դատախազություն:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետները նոյեմբերի 16-ի առավոտյան այցելել են Դայմայի այգիների տարածք, որտեղ ավերվել է 16-18-րդ դարերի գինու հնձանը: Ավերված շինության տարածքում տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ ոլորտի մասնագետների և կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչների միջև, ուսումնասիրել են պատմամշակութային հնարավոր արժեք ներկայացնող այլ շինություններ:
Հայաստանն իրավական պետություն է, բայց որոշ պաշտոնյաներ, մասնավորապես Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը օրենքով չի գործում։ Սա երկիր է, իր սեփական, անձնական սենյակը չէ, որ երբ ուզի աշխատի, պատասխանի պաշտոնական նամակներին, երբ ցանկություն չունենա՝ չպատասխանի։
«Ֆիլմերի ֆինանսավորումը որևէ կապ չունի իշխանության թելադրանքի հետ. իշխանությունը չի ֆինանսավորում ֆիլմը, իշխանությունը հատկացնում է գումար ֆիլմարտադրությանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայեր» համահայկական մեդիահարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Արայիկ Մանուկյանը՝ անդրադառնալով «Մել» ֆիլմի ֆինանսավորմանը:
Ս․թ․ նոյեմբերի 13-ին Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության զարգացման հարցերի հանձնաժողովը (հանձնաժողովի նախագահ՝ Լարիսա Ալավերդյան), քննարկել է LIVEnews.am կայքի լրագրող Թագուհի Ասլանյանի դիմումը, որը վերաբերում է Հանրային խորհրդի անդամ, «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կողմից ս․թ․ հոկտեմբերի 29-ին իր գրասենյակում նախաձեռնված քննարկմանը մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությունն արգելելու, լրատվամիջոցների երկու կին լրագրողների հասցեին անձնական վիրավորանքներ հասցնելու հարցին։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին ծննդյան օրվա առթիվ:
Գյումրիում: Գյումրու Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցի շենքերից մեկի երրորդ հարկից աղջիկ է ընկել։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ:
Նոյեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ զինված ուժերում նոյեմբերի 17-ին նշվում է բուժծառայողի օրը, ինչի առթիվ լրագրողներն այցելել էին Երևանի կայազորային հոսպիտալ, որը լավագույններից է հանրապետությունում, թե՛ իր տեխնիկական հագեցվածությամբ և թե՛ բուժանձնակազմով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որին հրավիրված է եղել նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:
«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է: «Այդպես է կարգադրված». պատասխանել են այգեգործներին: Ուղղակի հիշեցնեմ, որ 16-17-րդ դարերի էին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր օգտատեր Մերի Չաքրյանը և հրապարակել լուսանկարներ:
Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, ոչ տարածքում արժեքավոր կառույցներ կան։
Նոյեմբերի 16-ին, ժամը 10:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը:Նոյեմբերի 16-ին, ժամը 10:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում քաղաքացին ընկել է ջրհորը:
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Կարեն Փահլևանյանը:
Նոյեմբերի 15-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել չորս քաղաքացու։
«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը հրաժարվել է այլեւս Հայաստանում աշխատել ու այսուհետեւ կգործի Աֆրիկայում: Մեր երկրում տեղական արտադրանքին, տեղական գործունեությանը նախապատվություն տալու պայմաններում հարց է առաջանում՝ ինչո՞ւ տեղական ավիաընկերությունը աֆրիկյան աշխատանքային պայմանները գերադասեց հայկականից:
Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելն այդպես էլ չլուծեց ավտոներկրողների խնդիրը։ Այս օրերին մենք պարբերաբար ավտոներկրողներից բողոքներ ենք ստանում, որ կատաստրոֆիկ հերթեր են գոյացել Գյումրիի ավտոմաքսատան տարածքում։
Երեկ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Տաշիր քաղաքում ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի բնակարանից որսորդական զենք է հափշտակվել։
Ես Աղազարյան Հովիկն եմ, քրիստոնյա, բայց ես հավատացյալ չեմ: Ու ինձ համար շատ ցավալի է, որ իմ յոթ տարեկան թոռնիկը աղոթում է. սա կոչվում հոգեորսություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գորիս-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մառախուղ:
«Ս. Անդրեաս առաքյալը, մինչ Հիսուս Քրիստոսին հետևելը, նախապես եղել է Հովհաննես Մկրտչի աշակերտը:
Նոյեմբերի 15-ին, ժամը 15։12-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Թուրքիայի Հանրապետության տարածքում հրդեհ է բռնկվել, առկա է տարածման վտանգ դեպի ՀՀ տարածք՝ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկ։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ:
Բնապահպան Մարի Չաքրյանը իր ֆեյսբուքյան էջում ահազանգում է, որ Դալմայի այգու տարածքում քանդում են 16-17-րդ դարերի գինու հնձան
Հեռանում եք իրարից։ Ամեն հաջորդ օր ավելի շատ։ Հիմա արդեն հեռվից իրար բան ասելու համար միայն գոռում եք։ Հեռվից միայն կարելի է գոռալ։ Հետո էլ ոչ մի կերպ չեք լսի իրար։ Հետո կլինի ամեն ինչ, բայց ոչ դեպի ապագա տանող ճանապարհ։
Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը։