
«ՀՀ վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն. Ես ուր ենք հասել, ժողովուրդ». Սիմոն Մարտիրոսյան

Հայաստանի ծանրամարտի Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի հանրապետության վարչապետը կողմ է տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։
Ես ուր ենք հասել, ժողովուրդ ???
Դա նորմալ է, հա՞, ըստ իս՝ չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին ????
Ու դրա համար պետական բյուջեից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնո՞ւմ եք»:
https://www.facebook.com/simon.martirosyan.79/posts/819348855149795