Սոցցանցերում տարածվում են Հայաստանին մատակարարվող ՍՈՒ-30ՍՄ կործանիչների առաջին լուսանկարները
Սոցիալական ցանցերում կադրեր են տարածվում Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող ՍՈՒ-30ՍՄ կործանիչների վերջին փորձարկումներից:
Կործանիչների լուսանկարները տարածվել է սոցիալական ցանցերում, մասնավորապես՝ NskPlanes էջում:
Կործանիչների վրա երևում է «Հայաստան» գրությունը:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն այս տարեվերջին կամ մյուս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում: Դավիթ Տոնոյանը ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանը պլանավորում է ձեռք բերել 12 ՍՈՒ-30ՍՄ կործանիչ: