«Ապրի´ մեր ոստիկանությունը, փայլուն իրագործված օպերացիա». Արա Վարդանյան
«Հայաստան համահայկական հիմնադրամի» նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բրավո մեր ոստիկանությանը, խոսքեր չկան։
Քայլ 1. Ներդնել քո գործակալին Քոչարյանի աջակիցների ցանկում
Քայլ 2. Այդ գործակալը, ամբողջությամբ ներդրվելուց հետո սկսում է բանակցել տարբեր մարդկանց հետ` ներկայանալով Նախագահ Քոչարյանի աջակից։
Քայլ 3. Գործակալ /Քոչարյանի աջակիցը սկսում է բանակցել Մարտի 1-ի տուժողների հետ և ակնարկում է հեղաշրջում
Քայլ 4. Նրան ձերբակալում են և նա տալիս է խոստովանական ցուցմունք, թե ովքեր են իրեն ասել հեղաշրջման մասին և խնդրել վարել բանակցություններ։
Քայլ 5. Ձերբակալությունների շարան։ Այս քայլը թողնում եմ ձեզ երևակայությանը։ Դուք որոշեք, թե ում անունները նա կտա։ Օրինակ Սեդրակ Քոչարյան կամ Լևոն Քոչարյան։
Ապրի´ մեր ոստիկանությունը, փայլուն իրագործված օպերացիա։
Հ.Գ. Մի քանի տեսախցիկով կարծես թե թաքնված նկարահանում անելը բավականին հետաքրքիր գաղափար էր, իսկ պատին դեմ տված ավտոմատը սպանեց»:
Բրավո մեր ոստիկանությանը, խոսքեր չկան։Քայլ 1. Ներդնել քո գործակալին Քոչարյանի աջակիցների ցանկումՔայլ 2. Այդ…
Gepostet von Ara Vardanyan am Donnerstag, 19. Dezember 2019