Բաժիններ՝

Աշխարհում մահերի մինչև 15 տոկոսի պատճառը շրջակա միջավայրի աղտոտվածությունն է. բնապահպաններ

Մոլորակի չափահաս բնակչության շրջանում մահերի մոտավորապես 15 տոկոսը շրջակա միջավայրի աղտոտվածության արդյունք է: Այս եզրակացության է եկել բնապահպանների միջազգային խումբը՝ ուսումնասիրելով տնտեսական զարգացման տարբեր մակարդակներ ունեցող 10 պետությունների բնակչության առողջական վիճակը: Զեկույցը դեկտեմբերի 18-ին ներկայացվել է Վաշինգտոնում (ԱՄՆ) Առողջապահության եւ շրջակա միջավայրի աղտոտվածության հարցերի գծով գլոբալ դաշինքի (GAHP) կողմից։

Փորձագետների տվյալներով՝ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ջրի աղտոտվածությունը, վնասակար նյութեր պարունակող օդը եւ աշխատանքի ծանր պայմանները, տարեկան կործանման են հասցնում 2,3 մլն մարդու Հնդկաստանում, 1,8 մլն մարդու՝ Չինաստանում: Առաջին հնգյակի մեջ նաեւ մտնում են Ինդոնեզիան, Նիգերիան, Պակիստանը: ԱՄՆ-ում, որն այս ցուցակում զբաղեցնում է յոթերորդ տեղը, տարեկան նշված պատճառնով մահանում է շուրջ 200 հազար մարդ՝ 325 մլն բնակչության դեպքում:

«Մեր զեկույցը հերթական անգամ հիշեցնում է այն մասին, որ բնապահպանության հարցերը պետք է գերակայությունների ցուցակի առաջին տեղում դրվեն բոլոր պետությունների առջեւ, յուրաքանչյուր կառավարության առջեւ»,-վստահ է Ռեյչել Քուփկան՝ GAHP-ի գործադիր տնօրենը: Հետազոտության ընթացքում մասնագետները հաշվի են առելն նաեւ այնպիսի գործոններ, ինչպիսիք են խմելաջրի անբավարարությունը, ձեռնարկությունների եւ ավտոմոբիլային տրանսպորտի կողմից օդի թունավորումը եւ այլն: Այդ ամենից բացի, ուսումնասիրվել է ծխելու, արտադրության վնասակար պայմանների ազդեցությունը, արճիճի, պղնձի եւ օրգանիզմի համար վնասակար այլ մետաղների, ինչպես նաեւ մանրադիսպերսային նյութերի հետ աշխատանքները: GAHP-ի զեկույցի հեղինակների խոսքով՝ թվարկված բոլոր պատճառները մեծացրել են վաղաժամ մահվան ռիսկը, հաղորդել է ՏՆՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս