«Այսօր վաղ առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ինձ տեղեկացրել է, որ անհայտ անձինք ներխուժել են խմբագրություն ու տակնուվրա արել». Արման Թաթոյան
«Այսօր վաղ առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ինձ տեղեկացրել է, որ անհայտ անձինք ներխուժել են խմբագրություն ու տակնուվրա արել։
My statement on the urgent call of the editor-in-chief of the “Zhoghovurd” newspaper Ms. Knar Manukya, who contacted me in the early morning. I immediately sent a rapid reaction group, official communication is launched with the Police and Prosecution.
Ես անմիջապես արագ արձագանքման խումբ եմ ուղարկել խմբագրություն։ Իրավապահ մարմիններն անհապաղ պետք է միջոցներ ձեռնարկեն կատարվածը բացահայտելու համար, հատկապես՝ պետք է քննության առարկա դարձնել, թե արդյոք կատարվածը կապ ունի լրագրողական մասնագիտական գործունեության հետ։ Սա պետք է լինի քննության գլխավոր հարցերից մեկը։
Այցի և կատարված ուսումնասիրության արդյունքներով իմ ստորագրությամբ համապատասխան գրություններ կուղարկվեն Ոստիկանություն և Դատախազություն։
Ես մշտապես նշել եմ, որ լրագրողի մասնագիտական աշխատանքը պետք է լինի երաշխավորված, և ԶԼՄ-ների անխոչընդոտ աշխատանքի հարցերը գտնվում են իմ անմիջական ուշադրության ներքո։ Արդյունավետ ու սպառիչ քննությունն այս խնդրի լուծման կարևոր երաշխիքներից է»։
Այսօր վաղ առավոտյան «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ինձ տեղեկացրել է, որ անհայտ անձինք ներխուժել են…
Gepostet von Arman Tatoyan am Donnerstag, 19. Dezember 2019