Ոստիկանությունը գործ է հարուցել գողության հատկանիշներով, թեև խմբագրությունից որևէ բան չեն գողացել. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող
Դեկտեմբերի 19-ի գիշերն անհայտ անձինք ներխուժել են «Ժողովուրդ» թերթի խմբագրություն: Թերթի լրագրողների վկայությամբ՝ տակնուվրա են արել գույքը, բացել դարակները, մտել խմբագրի աշխատասենյակ, շաղ տվել թերթերն ու թղթերը՝ ամենայն հավանականությամբ փորձելով ինչ-որ բան գտնել:
Նախնական տեղեկություններով՝ համակարգչային որևէ տեխնիկա կամ այլ իր չեն գողացել:
Թեմայի շուրջ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում զրուցել ենք «Ժողովուրդ» օրաթերթի քաղաքական լրագրող Սոնա Գրիգորյանի հետ, որի փոխանցմամբ՝ ոստիկանությունը գործ է հարուցել գողության հատկանիշներով, մինչդեռ խմբագրությունից որևէ բան չեն տարել, և իրենք արդեն մտահոգված են քրեական գործը գողության հատկանիշով հարուցելու հանգամանքով։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում