Բաժիններ՝

«Ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից և դիմահարդարումից, և ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով». Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր լրագրող Մհեր Արշակյանի «Մարիամ Փաշինյան. Լյուդովիկոս 14-րդը» հոդվածին, հավաստիացնելով, որ իրենց երեխաները ջիփերի կարիք չունեն, թիկնապահների կարիք չունեն, պետական առանձնատան կարիք չունեն.

«Շուշանը մինչև հիմա ամաչում է ընկերուհիներին հրավիրել մեր տուն, որովհետեւ չի ուզում տարբերվել նրանցից:

Մարիամը ռեժիմով լաց է լինում, որ չի կարող միայնակ մի տեղ գնալ և մշտապես ինչ-որ մարդկանց ուշադիր հայացքի ներքո է: Նա, ի դեպ, ասել է այդ մեքենան պետությանն է, որովհետև այդ մեքենան չի համարում իրենը, ոչ թե որովհետև իրեն համարում է պետությունը»,- գրել է Աննա Հակոբյանը:

Սույն գրառման տակ ֆեյսբուքյան օգտատեր Անի Կաղինյանը Աննա Հակոբյանին «մեղադրել էր» անկեղծ չլինելու մեջ: Մեկնաբանություններում նա, մասնավորապես, գրել էր.

«Տիկին Աննա, ինչպես տեղեկացա լրատվամիջոցներից, ձեր վարսահարդարումը և դիմահարդարումը մեկ տարվա կտրվածքով ՀՀ հարկատուների վրա նստել է մոտ 39 000 դոլար։ Դուք հիմա մեզ հետ անկեղծ չեք»:

Հարցին Աննա Հակոբյանը պատասխանել էր հետևյալ կերպ.

«Սիրելի Անի, անկեղծ եմ, ուզո՞ւմ եք հրաժարվեմ վարսահարդարումից և դիմահարդարումից, և ամեն տեղ ներկայանամ իմ բնական տեսքով, ես դա կանեմ առանց որևէ բարդույթի, բայց արդյո՞ք դուք և բոլորը հավանության կարժանացնեք դա»:

Այնուհետև քննարկումը մեկնաբանություններում շարունակվել էր հետևյալ կերպ.

Անի Կաղինյան. «Պարտավոր են հաշվետու լինել, որովհետև ամբողջ ծախսը իրականացվում է ՀՀ հարկատուների հաշվին։ Կարելի է օգտվել դիմահարդարումից և վարսահարդարումից ուղակի դա չի կարող բյուջեի վրա մի ահռելի գումար նստել։ Մեր պետության մեջ որտեղ յուրաքանչյուր չորրորդ քաղաքացի աղքատ է մենք իրավունք չունենք մեզ շքեղություններ թույլ տալ»:

Աննա Հակոբյան. «Պարտավոր ենք հաշվետու լինել, և հաշվետու ենք, դիմահարդարման և վարսահարդարման համար էլ, կներեք, անձնական գումարներ չունենք, որովհետև պետական բյուջեն տակից չենք թալանում և հարստություն դիզում»:

Գրառման տակ մեկնաբանություն է գրել նաև ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը. «Յուրաքանչյուրրին, որ հարցնենք իսկ դուք կփոխվե՞ք, եթե պաշտոն ստանաք։ Կասի ոոոոոչ իհարկե, ես ո՞նց կարող եմ փոխվել, ո՞նց կարող եք իմ մասին այդպիսի բան մտածել։ Բայց այդ նույն բանը նա մտածում է ուրիշների մասին»,- գրել է ԱԺ փոխնախագահը:

Լենա Նազարյանի մեկնաբանությանը արձագանքել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ենգիբարյանը՝ գրելով. «Լենա Նազարյան, իսկ ում հարց ենք տալիս ու խնդրում ենք՝ ճիշտը պատասխանեն, մեծ մասն ասում են, որ փող ու պաշտոն ունենան, կփոխվեն ու բարեկամներին էլ կօգնեն»: Մեկնաբանությանը ի պատասխան Լենա Նազարյանը գրել է. «Աննա Ենգիբարյան, ուրեմն իրենց ուղեղին դեռ չի հասել, որ պաշտոնը փողի ու հարազատներին օգնելու տեղ չի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս