
ՀՀ ԶՈւ ծառայությունը և ՀԿԵ-ն երկաթուղային գծեր են փոխարինել սահմանամերձ կայարանների ուղեմասերում

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության ռազմական հաղորդակցությունների ծառայությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի (ՀԿԵ) հետ իրականացրել է սահմանամերձ երկաթուղային կայարանների ուղեմասերի գլխավոր գծերի փոխարինման աշխատանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Այսպիսով՝ քաղաքացիական և զինվորական գնացքների երթևեկությունը կլինի ավելի անվտանգ, իսկ փոխադրումների տեխնիկական ցուցանիշները՝ ավելի բարձր»,- ասվում է հաղորդագրության մեջ: