
Ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերիի 20-ին ժամը 11:00-17։00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
- Դավիթաշեն վարչական շրջան,
- Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Նորաշեն և Գ-1 թաղամասեր, Բեկնազարյան փողոց, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 և Մազմանյան 5/1 շենքեր;
- Կոտայքի մարզի՝ Զովունի գյուղի 21-26 փողոցներ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: