ԱԺ մաքրուհիներն առաջիկայում նոր բունտի են պատրաստվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ մաքրուհիներն առաջիկայում նոր բունտի են պատրաստվում: Նրանք աշխատում են պայմանագրային պարտավորություններից շատ. քանի որ ԱԺ-ում վերանորոգման աշխատանքները շարունակվում են, աշխատում են գերծանրաբեռնված, մինչդեռ ստանում են չնչին աշխատավարձ, ավելի պակաս, քան անգամ նվազագույն աշխատավարձն է:

ԱԺ ղեկավարությունը կարող է արդարանալ, որ մաքրուհիները ԱԺ աշխատակիցներ չեն, այլ ԱԺ-ն մասնավոր ընկերության հետ պայմանագիր է կնքել, որն էլ պատասխանատու է վճարումների համար: Հետո կա նաև մշտական արդարացումը՝ դե, նախկինների ժամանակ էլ է այսպես եղել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս