Բաժիններ՝

Էրեբունու բաժին բերման ենթարկվածների մոտ հրազեններ են հայտնաբերվել, Բուռնազյան փողոցում՝ ինքնաձիգ

Ապօրինի զենք-զինամթերք պահող ու կրող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության ծառայողներն ամենօրյա անհանդուրժող պայքար են մղում՝ օպերատիվ տեղեկությունների մշակումից՝ հատուկ միջոցառումների իրականացում։ Պայքարը միտված է նաև հրազենով կատարվող հանցագործությունների կանխարգելմանը։

Ոստիկանությունն այս առումով միշտ էլ տեսանելի արդյունք է արձանագրում։ Հերթականն արձանագրվեց դեկտեմբերի 18-ին։ Իրացնելով քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված օպերատիվ տվյալները՝ Էրեբունու ոստիկանները Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում իրականացրին հատուկ միջոցառում՝ բաժին բերման ենթարկելով 36-ամյա երկու տղամարդու, որոնք հենց Բուռնազյան փողոցի բնակիչներ են։ Նրանք ենթարկվեցին անձնական խուզարկության։

Մեկի մոտ հայտնաբերվեց գործարանային համարով ու խլացուցիչով ատրճանակ՝ լիցքավորված 5.65 մմ տրամաչափի 5 փամփուշտով։ Մյուսի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մեկփողանի հրացան՝ լիցքավորված 12 մմ տրամաչափի փամփուշտով։ Բուռնազյան փողոցի թիվ 73 հասցեի տան դիմաց, որտեղից բերման են ենթարկվել տղամարդիկ, ոստիկանները հայտնաբերեցին տոպրակի մեջ դրված խլացուցիչով ինքնաձիգ՝ լիցքավորված 25 փամփուշտով։ Հայտնաբերված զենքերն առգրավվել են։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Ոստիկանությանը ապօրինի զենք-զինամթերք պահողներին կրկին զգուշացնում է՝ վաղ թե ուշ ապրինի զենքերը հայտնաբերվելու են և հարցը տեղափոխվելու է քրեական պատասխանատվության դաշտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս