Բաժիններ՝

«Սա ինձ հիշեցնում է էժանագին բեմականացում». Լևոն Քոչարյան. Sputnik Արմենիա

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ոստիկանության տարածած տեսանյութին, որում նշված է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը «Մարտի 1»-ի գործով տուժողին կաշառքի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել:

Լևոն Քոչարյանը չի բացառում, որ ոստիկանության տարածած տեսանյութն ամիսներ առաջ պլանավորած բեմականացում էր:

«Սա ինձ հիշեցնում է էժանագին բեմականացում»,–ասել է Լևոն Քոչարյանը:

Լևոն Քոչարյանը տեսանյութից հասկացել է, թե ով է այդ մարդը: Ըստ Քոչարյանի՝ նա որպես աջակից հայտնվել է մոտ 3 ամիս առաջ և պատրաստակամություն է հայտնել իր ընկերների և համախոհների հետ միասին պայքարելու «այս անարդարության դեմ»:

Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա Լևոն Քոչարյանը սա մտահոգիչ է համարում։

«Դա բացարձակապես մեզ հետ կապ չունի, չի կարող ունենալ, մենք խնդիր չունենք որևէ ցուցմունք փոխելու։ Դրա մասին բազմիցս ենք ասել, նաև հայրս է հայտարարել դատարանում, սա աբսուրդ է. չափն ու սահմանը անցել են »,–ասել է Քոչարյանը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս