Բաժիններ՝

ՔԿՀ-ներում ներկայումս դատապարտված և կալանավորված են 2230 անձ

Քրեակատարողական ծառայությունը լուծել է տարիներ շարունակ համակարգի համար առավել խնդրահարույց հարցերից մեկը` քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը: ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս մասին ասաց ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը:

«Քրեակատարողական ծառայությունը իրականացվում է ծառայության կենտրոնական մարմնում և թվով 12 քրեակատարողական հիմնարկներում: Քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի պահման համար, ներկայումս դատապարտված և կալանավորված անձանց ընդհանուր թիվը 2230 սահմաններում է, որից 1028 կալանավոր են, իսկ 1202 դատապարտյալ»,- ընդգծեց Գոյունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031