
«Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»… տան շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Սա էլ Շուշանի արձագանքը «ջիփային սկանդալին»:)
Նախորդ կիրակի, երբ հորիզոնում նույնիսկ չէր երեւում վերահաս սկանդալը, հանպատրաստից, տան շորերով «փախանք» կառավարական ամառանոցից ու ՊՊԾ-ից: Շուշանն էլ՝ իր սովորության համաձայն ամեն ինչ նկարեց, նաեւ որպես ընտանեկան խոշոր իրադարձություն:
Միայն՝ խնդրում եմ, դիտողություններ չանեք, որ ետեւի նստարանին երեխաների ամրագոտիները գցված չեն:
Առանց այն էլ խախտել ենք «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքը:
Փախուստը փախուստ է՝ ժանրի բոլոր կանոններով:)»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2500356050284775?__xts__[0]=68.ARDGhXcxP5YsZYF0sEZkPwl6fS-GJGms6Olni0yR9-U5GEKHOqYB6lS_Rd_TdKxRho7KPQisG-cx_ZV9mYbpt485SO1GqPYgEVFqQHEkJKfsv4k4FQCrbG5EybrdbCWY1sMpP9I-sX1aJZ5T8rYcR6W3LwzefUiNVZxC4SJAkP1nz2jI-s8skXu4dxmBTfQPNv5ULFV2YWyBmiQ7Ojn-oiXqJ6zOpqHBam1jO0g7kjyJVpGJq19SFPWXNQn0SEB1Lx22h1RVpxFetRVWcj6blTCwlQ9oGSjknCnSNxdqkI_ISzRAxmWe5qZqk4MxIWVFriMUHC3IQA5DoHY9cMDJV6ncgHMm&__tn__=-R