Փաշինյանի իշխանության օրլիգարխը «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանն է. խնամի կդառնա՞ն. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ամեն իշխանություն իր օլիգարխն ունի։ Լևոն Տեր-Պետրոսյանինը Խաչատուր Սուքիասյանն էր, Քոչարյանինը` Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանինը` բոլորը, իսկ Նիկոլ Փաշինյանինը` «ճկուն-ճապուկ» Սամվել Ալեքսանյանը։ Վերջինս ժամանակներ առաջ, երբ Արթուր Վանեցյանը ձիու վրա էր, զանգել էր Վանեցյանին թե. «Վանեցյան ջան, դու իմ շեֆն ես»։ Երբ Վանեցյանն էլ «ձիու վրա» չէր, կրկին զանգել է նրան թե. «Վանեցյան ջան, դու իմ մեծ ախպերն ես, բայց էլ իմ շեֆը չես»:

Ի դեպ, «ճկուն-ճապուկը» նախորդ տարի Ամանորին իր գնած շքեղ լուսային էֆեկտներով չէր զարդարել Մալաթիա-Սեբաստիա համայնքը։ Սիրտ չուներ։ Ասում են՝ քրոջ որդուն հանել էին թաղապետի պաշտոնից։ Այս տարի Փաշինյանի անձնական օլիգարխը կրկին զարդարել է համայնքը` մի ուրիշ թափով, որովհետեւ նստում-վեր են կենում փաշինյանների մերձավորների հետ։ Ավելին` դեռ չեն մարել խնամի դառնալուն առնչվող խոսակցությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս