![](/banners/BeFunky-design.jpg)
Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
![](https://168.am/wp-content/uploads/2019/12/999854.jpg)
Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ է զոհվել, երբ Հարավային Սումատրայի նահանգում մարդատար ավտոբուսն ընկել է կիրճը: Այդ մասին հայտնել է Bernama գործակալությունը:
«Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից, ընկել 150 մետր խորությամբ կիրճը եւ հայտնվել Լեմատանգ գետում»,- գործակալությունը մեջբերել է տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքը: 50 ուղեւորներով ավտոբուսը Սումատրայի արեւմտյան ափի Բենգկուլու քաղաքից ուղեւորվել էր Պալեմբանգ քաղաք:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, նրանցից ոմանք ծանր վնասվածքներ են ստացել:
Պատահարի վայրում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը: Ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառները պարզվում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: