Դեկտեմբերի 25-ին, ժամը 08։02-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:
Այս մասին 168.am-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հադությունյանը՝ նշելով, որ քրգործը կարճվել է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին։
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տարեկան ամփոփիչ ասուլիսը սկսեց Արարատի և Արմավիրի մարզերում իրականացված աշխատանքների մասին լուրով: Նրա խոսքով՝ նշված մարզերում 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման շնորհիվ՝ խնայվել է շուրջ 3010 լ/վրկ ջրաքանակ, ինչն ավելին է, քան Երևան քաղաքում 1 տարվա ընթացքում սպառվող խմելու ջրի ծավալը: Նախարարն անդրադառնալով Սևանին՝ պնդեց, որ այս տարի լճից կատարվել է վերջին 5 տարիների նվազագույն ջրառը: Լրագրողի հարցին, թե 2020-ին մենք նորի՞ց կբախվենք Սևանի «կանաչելու» խնդրին, նախարարը դրական պատասխան տվեց:
«Երբ խոսում ենք նման գումարների մասին, 1 տարին երկար չէ տրանսպորտի հարցով զբաղվելու համար». Հայկ Մարության
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։
Ալավերդու բժշկական կենտրոնի Շտապօգնության ծառայությունը դեկտեմբերի 25-ին կանչ է ստացել, Շտապօգնության բրիգադը բնակարանում հայտնաբերել է ընտանիքի 4 անդամների դիեր:
«Քաղաքապետարանը 2 ձնամաքրման մեքենա է նվեր ստացել «Ջերմուկ գրուպ» ՍՊԸ-ից». Հայկ Մարության
Ամանորին ընդառաջ հյուրանոցային տնտեսության օբյեկտներում այցելուների մեծ ներհոսքը նկատի առնելով՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տնտեսվարողներին հորդորում է խստագույնս պահպանել սանիտարահամաճարակային անվտանգության օրենսդրության պահանջների ու նորմերի ճիշտ կիրառումը՝ անձնակազմի և այցելուների առողջության պահպանման նպատակով։
Դեկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Այս հնգամյա զարգացման ծրագիրը քարուքանդ եք արել, միջից կետերը հանել եք, չեք ընդունում, որ օրենքով գոնե հաշվետվություն պետք է ներկայացնեիք». Դավիթ Խաժակյան
Վրաերթ Երևան-Մեղրի ավտոճանապարհին։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 48-ամյա տղամարդուն անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանում գործող լրագրողական կազմակերպությունները համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտել են «Կենտրոն» հեռուստաընկերության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության դեպքը ՝ իրավապահներից պահանջելով միջոցներ ձեռնարկել բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
««Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի լրագրող Արթուր Հակոբյանի կողմից տրված հաղոդրման հիման վրա ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 2019թ. դեկտեմբերի 24-ին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի ձկնաբուծարանում ծավալվող իրադարձությունները նկարահանելիս և լուսաբանելիս անծանոթ անձանց կողմից նրա և նույն հեռուստաընկերության օպերատոր Սիմիկ Մայիլյանի լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, նրանց քաշքշելու, տեսանկարահանման իրականացմանը խանգարելու, տեսախցիկի լուսավորության սարքավորումը վնասելու դեպքի առթիվ, ՀՀ Արարատի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ»:
168 Մամուլի տեսություն։
Իրանում ռուսական արտադրության ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել: Այդ մասին գրել է Mehr գործակալությունը:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Վայոց Ձորի մարզի Վայքի համայնքապետարանում իրականացրել է ուսումնասիրություն և մշտադիտարկում պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության և գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:
Հայկ Մարությանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Այս օրերի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան ունենք Արարատյան դաշտում։
«Ամենաուշը փետրվարի վերջ մենք ավտոբուսների ձեռքբերման մրցույթ կհայտարարենք. Ավտոբուսները պետք է ձեռք բերվեն վարկային միջոցներով». Հրաչյա Սարգսյան
Գրեթե մեկ տարի տևած բանակցությունները պսակվել են հաջողությամբ. Ամանորի շեմին Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև ձեռք է բերվել Իրանի տարածքով կենդանի կենդանիների տարանցիկ արտահանման համաձայնություն:
Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 24-ին Դիլիջան քաղաքում տեղի ունեցած սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նոր Նորքի թաղապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որն այսօր առավոտյան ստորագրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Միանգամայն ճիշտ են Հրապարակի վերգետնա անցման մատչելիության խնդրից դժգոհողները: Ցավոք, հնարավոր չի եղել կամրջի ներառականության հարցը պատշաճ ձեւով լուծելը. մետաղական ժամանակավոր կոնստրուկցիայի առանձնահատկությունը, ինչպես նաեւ ժամանակի սղությունը, բարդացրել են սայլակով տեղաշարժվող անձանց համար վերելակի տեղադրման հարցը, իսկ բարձրության անկյան մեծությունը անհնար է դարձնում թեքահարթակների գոյությունը:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Վանիկ Ա․-ն, որը 2017 թ. օգոստոսի 8-ից Տավուշի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /Խարդախությունը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի:
«Ըստ էության, մենք էլի խփում ենք ցածր խավին: Պարզապես չենք ուզում քաղաքացու վրա ևս մեկ բեռ դնել». Թեհմինա Վարդանյան
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ` ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին պետական համալսարանից ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման ենթարկելու կապակցությամբ:
Էրիկ Գրիգորյանի տարեկան ամփոփիչ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ