Դեկտեմբերի 30-ը կլինի աշխատանքային. շաբաթ օր տեղափոխելու որոշում չի լինելու. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ կառավարությունում քննարկվում է տարվա աշխատանքային վերջին օրը տեղափոխել նախորդող շաբաթ օր: Այսինքն, կստացվեր այնպես, որ մարդիկ կաշխատեին մինչեւ դեկտեմբերի 28-ը ներառյալ, ապա կիրակի օրվանից՝ դեկտեմբերի 29-ից կհանգստանային:
Ի դեպ, նման իրավիճակ եղել է նաեւ 2013 թվականին, երբ դեկտեմբերի 30-ը դարձյալ երկուշաբթի էր, եւ կառավարությունը որոշել էր «դեկտեմբերի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել դեկտեմբերի 28-ը` շաբաթ օր»:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից նշեցին, որ աշխատանքային օրերի փոփոխման մասին որոշումները, որպես կանոն, կայացվում են ավելի շուտ, եւ այս դեպքում դեկտեմբերի 30-ը կմնա աշխատանքային օր. այն շաբաթ օր տեղափոխելու որոշում չի լինելու։
Այնինչ, շատերի կարծիքով, հանգստյան օրերի միջեւ արհեստական խզում չառաջացնելու համար շատ ավելի ճիշտ կլիներ համապատասխան որոշմամբ այդ փոփոխությունը կատարել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: