Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դեկտեմբերի 16-ից 22-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 144 մեքենա, որոնցից 25-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։
Շինարարության թույլտվության ժամկետն ավարտված և անավարտ մնացած շինությունների կառուցապատողներն այսուհետ պարտավոր են վերականգնել ու պատշաճ տեսքի բերել մայթերը:
2019թ․ 9 ամսվա դրությամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած քաղաքացիների քանակը կազմում է 11 հազար 173։ 2015թ․ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է՝ 10 հազար, 2016թ․՝ 7 հազար, 2017թ․՝ 10 հազար 40, 2018թ․՝ 12 հազար 449 մարդ։ 2019թ․ դեկտեմբերի դրությամբ 12 հազարից էլ բարձր կլինի, համոզված եմ։ ՀՀ քաղաքացիության դադարեցման համար սեպտեմբեր ամսվա դրությամբ դիմել է 5484 քաղաքացի․ դադարեցման առումով էլ կա թվային աճ։ Նախորդ տարի դիմել է՝ 6576, 2017թ․՝ 5250 քաղաքացի։
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Երևանի բնակիչներ 41 և 46-ամյա երկու տղամարդ նախնական համաձայնությամբ պետք է արտերկրից Հայաստան բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը, որը երեկ բերման էր ենթարկվել կասկածյալի կարգավիճակով, ապա հարցաքննվել էր որպես վկա՝ դեկտեմբերի 20-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի տարածքում կրակոցներով ուղեկցված միջադեպի առնչությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերիի 27-ը ժամը 18։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Անդրանիկի նրբանցքի, Մկոյան 3-5 շենքերի և Գետափ գյուղի ջրամատակարարումը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործը կարճելու մասին որոշման դեմ Անահիտ Բախշյանի փաստաբանի բողոքը:
Դեկտեմբերի 21-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Եղեգնաձորի բնակիչ, 15-ամյա մի պատանի գողացել է Գետափ գյուղի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի դրամապանակը, որի մեջ եղել էին 100 հազար դրամից ավելի գումար, վարորդական իրավունքի վկայական ու քարտեր։
Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը հարցազրույց է տվել «Նիդերլանդական օրագիր»-ի խմբագիր Հայ Ազյանին (Hay Azian)՝ չշրջանցելով հայ համայնքային կյանքում տեղի ունեցող իրադարձությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 25-ին գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում Շիրակի մարզի Բենիամին գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ նախորդ օրը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնում գողացել են իր քրոջ բջջային հեռախոսը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Շուլի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դավիթ Ափոյանը իմ ընկերն է: Ինքը ուժեղ մարդ է, վստահ եմ երեկ տեղի ունեցածը առանձնապես մեծ բան չէր իր համար: Դավիթը նույնիսկ աջակցության կարիք էլ առանձնապես չունի: Որպես ընկեր ինձ հանգիստ եմ զգում»:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 19:23-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ոստիկանության Կումայրիի և Արթիկի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում ծառայություն իրականացնելիս նկատել են մի երիտասարդի, որի ձեռքում ատրճանակ է եղել։
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ բաց նամակով դիմում է ՀՀ Գլխավոր դատախազին՝ առաջարկելով քննել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ հանցանքի առկայության հարցը:
ՀՀ վարչապետի տիկնոջ Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը հրապարակել է դեկտեմբերի 14-ին «Դվին» հյուրանոցում տեղի ունեցած գալա ընթրիքի ընթացքում նիվրատուների ցանկը. նրանք 84-ն են:
Դեկտեմբերի 25-ին ժամը 11:43-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 18-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ոստիկանության զորքերն անցել է ուժեղացված ծառայության:
Երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման նպատակով 2019 թվականի դեկտեմբերի 25-ից Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց №19, Նալբանդյան փողոց №59 (Կորյունի փողոցի վրա՝ Կորյուն-Չարենց-Նալբանդյան խաչմերուկ), Դ.Բեկի փողոց՝ Ռազմական ակադեմիայի դիմաց, Թբիլիսյան խճուղի №43/8, Մարգարյան փողոց №14 և №29/3 հասցեներին հարող չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան դեպքի առթիվ:
Դեկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում ստացվեց, որ Բյուրեղավանի բնակարաններից մեկից գողություն է կատարվել։ Գաղտնի հափշտակել էին ոսկե շղթա։
«Մի աղբյուրից եկամուտ ենք ստանում, դա չենք ուղղում այլ խնդրի լուծմանը». «Լույսը» դեմ է քվեարկելու Երևանի բյուջեի նախագծին
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը կարծում է, որ արվեստանոցների հետ կապված օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն:
Դեկտեմբերի 25-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը հրավիրել էր մամուլի ասուլիս, որի հիմնական նպատակը ՀՀ-ում առկա հրդեհային իրավիճակի պարզաբանումն էր:
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերի զարգացման պլանի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին, իրականացված աշխատանքներին և առաջիկա անելիքներին:
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ամփոփեց տարին և տեղեկացրեց, որ 2019թ. կարևորագույն արդյունքներից մեկը աստղառաջացման նոր տիրույթի հայտնաբերումն է եղել, որը խմբավորում է IRAS 05168+3634, 05184+3635,05177+3636, 05162+3639 և 05156+3643 աղբյուրները:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տարեկան ամփոփիչ ասուլիսի սկզբում պլաստիկի դեմ պայքարի շրջանակներում բազմակի օգտագործման տոպրակներ նվիրեց լրագրողներին, որպեսզի օգտագործեն և սեփական փորձով կիսվեն իրենց շրջապատի հետ: