Կառավարության անդամներից ու պատգամավորներից մի քանիսը Ամանորը կդիմավորեն սահմանին․ «Ժողովուրդ»

««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` այս տարի եւս, ավանդույթի համաձայն, կառավարության անդամներից ու պատգամավորներից մի քանիսը Ամանորը կդիմավորեն սահմանին զինվորների հետ: Ընդ որում, նման մտադրություն ունեն ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, այլեւ ընդդիմադիր ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներից մի քանիսը:

Սակայն թե՛ կառավարությունում եւ թե՛ խորհրդարանում պատգամավորները դեռեւս չեն շտապում գնալ արձակուրդի. կառավարությունն այս հինգշաբթի իր վերջին նիստը կանցկացնի, իսկ արդեն հաջորդ տարվա առաջին նիստը կլինի հունվարի 9-ին: Հետաքրքիր է, որ հունվարին նիստեր են սպասվում նաեւ խորհրդարանում, այնինչ նախկինում բուռն աշխատանքային շրջանը սկսվում էր փետրվարից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031