Բաժիններ՝

Սահմանված արագությունը գերազանցելու պատճառով Ստեփանակերտում վթար է տեղի ունեցել

Դեկտեմբերի 24-ին ժամը 00:40-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1993թ. ծնված Ն. Ա.-ն, վարելով «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենան Չարենց փողոցի թիվ 31 տան դիմաց, նախնական տվյալներով սահմանված արագությունը գերազանցելու պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել նշված փողոցի թիվ 22 տան դարպասների հենասյանը, որից հետո բախվել թիվ 31 տան դիմաց կայանված Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Գ. Մ.-ին պատկանող «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհի՝ Գ. Հ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը:

 Արցախի Հանրապետության ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031