«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Tert.am-ը ներկայացնում է Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Վարդան Պողոսյանի և իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ Նորա Սարգսյանի համատեղ հոդվածը Սահմանադրության անմիջական գործողության և կիրառման վերաբերյալ՝ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխության համատեքստում։
Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդում. ՈւՂԻՂ
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետության արտադրություններում, հանրային սննդի օբեկտներում և իրացման ցանցում շարունակվում է:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մերձակա այգիներում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարելու համար վերջին տվյալներով 10 մարտական հաշվարկ է մեկնել Ծիծեռնակաբերդի բարձունք:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը բավարարել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը և որոշել կալանք դնել կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանի՝ 3 միլիոն դրամի չափով գույքի և դրամական միջոցների վրա:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել։
2019-ի սեպտեմբերին Վայոց ձորում ծեծի ենթարկված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով քննիչի գործողությունների դեմ տուժողի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը բողոք է ներկայացնելու Դատախազություն: Բանն այն է, որ սպային ծեծելու գործով մեղադրվողներից մեկի՝ Հարություն Գրիգորյանի գործն անջատվել է ընդհանուր գործից, նախաքննությունն ավարտել են և ուղարկել Դատախազություն:
2020թ. հունիսի 20-ին Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը «Նորք» կլինիկական հիվանդանոցում հանձնել է «covid 19» նմուշառման թեստ, որի դրական պատասխանը հունիսի 23-ին հաստատվել է:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը վարակվել է կորոնավիրուսով:
Քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվացուցակը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի նախկին տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ:
Երեկ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունն օրենսդրական փաթեթ է մշակում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։
Առողջապահական համակարգն արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում: Այս մասին տեղեկացրել էր Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթ է մշակվում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
«Մինչ վերջին շաբաթներին մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում հանրայնորեն մի շարք աղմկահարույց քրեական գործերի, քաղաքական իրադարձությունների և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»,- պարետատան նիստից հետո հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններում մարդկային հնարավոր կուտակումները կանխելու նպատակով կենսաթոշակների և նպաստների իրավունքի վերականգնման, վերանշանակման, վերահաշվարկի կամ տեսակի փոփոխման ժամկետներում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:
Առաջիկա օրերին տեղի կունենան Մինսկ-Երևան-Մինսկ, Կիև-Երևան-Կիև, Երևան-Կալուգա-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Միներալնիե Վոդի-Երևան, Երևան-Սոչի-Երևան և Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ:
ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, շարունակում է իրականացնել պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում:
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում:
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, փոխգործակցելով ոստիկանների հետ, ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։
Պատգամավորի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ որոշ մասնագիտությունների պարագայում (իրավագիտություն, քաղաքագիտություն, պատմություն և այլն) օբյեկտիվ անհրաժեշտություն են քաղաքական, պատմական, իրավական գործընթացների զուգահեռների անցկացումը, քննադատական վերլուծությունը։ Սակայն դրանք պետք է լինեն ապաքաղաքական և միտված լինեն ուսանողի քննադատական մտածողության և վերլուծելու կարողությունների զարգացմանը:
Հունիսի 26-ին, ժամը 15։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի 43 հասցեում՝ «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք։
«Սկզբից հնարավոր չէր մտնել կայք, հիմա հնարավոր է, բայց կայքում ոչինչ չկա՝ սրբված է տվյալները, բազաները: Կայքը սպասարկողները փորձում են ինչ-որ կերպ վերականգնել, սակայն ոչինչ դեռ չի ասվում՝ հնարավո՞ր է վերականգնել, թե՞ հնարավոր չէ: Ի դեպ, ասեմ, որ մեկ ամիս առաջ նույն բանն էր, այսինքն՝ կոտրված էր կայքը: Սա «DDoS հարձակում» չէ, սա ուղղակի կոտրված կայք է: Այն ժամանակ ստացվեց վերականգնել, իսկ հիմա արդեն քանի ժամ է՝ չի ստացվում»,- հայտնեց Ֆ. Նախշքարյանը:
Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ և ժամկետանց արտադրանքը հանվել է վաճառքից:
Հունիսի 25-ին 5-րդ զորամիավորման տանկային ստորաբաժանումներից մեկի զինծառայողներն անցկացրել են մեքենավարման պարապմունք:
Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելեց ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Ոստիկանների ծառայության դուրս գալուց առաջ Վահե Ղազարյանը ներկա գտնվեց շարային ստուգատեսին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը վարակվել է կորոնավիրուսով։ Այս ամսին 168.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ որևէ ախտանշան չունի, գանգատներ նույնպես՝ ինքնազգացողությունը լավ է։
«Լոռու մարզի Գյուլագարակի համայնքապետարանում կորոնավիրուսով վարակված աշխատակից է հայտնաբերվել, այդ պատճառով էլ աշխատակազմի մեծ մասն այս պահին մեկուսացվել է, մեկուսացվել եմ նաև ես։ Աշխատակազմից մի քանի հոգի կան, որոնք այս պահին համայնքապետարանում հերթապահում են, մենք էլ հեռավար ենք աշխատում, չնայած որ մեկուսացված ենք»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գյուլագարակի համայնքապետ Մհեր Գևորգյանը։