Ռուսաստանում վերջին մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 7 հազար 176-ով՝ ընդհանուրը դառնալով 606 հազար 881:
Խորհրդարանը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին մինչև երեխայի 2 տարին լրանալը խնամքի նպաստը նշանակել և վճարել անկախ նրանից՝ ծնողը վարձու աշխատող է, թե չի աշխատում, իսկ եթե ծնողը նաև վարձու աշխատող է, ապա նպաստը կրկնապատկել:
Հունիսի 24-ին, ժամը 11։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գայ գյուղի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայանում:
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կբարձրանա 2-3, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:
Կրկին ու կրկին կոչ ենք անում՝ գիտակցել խնդրի լրջությունը, ❗️️հստակորեն պահպանել սահմանված կանոնները, ❗️չվտանգել մեր, մեր հարազատների, մտերիմների առողջությունը եւ կյանքը, ❗️չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, ❗️խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։
«Քանի որ մեզ մոտ անկանոն վիճակ է, և ով ինչից ուզի՝ կխոսի, ես էլ որոշեցի այսօր հեքիաթ կարդամ». այսօր՝ հունիսի 24-ի Երևանի ավագանու նիստում, «Լույս» խմբակցության անդամ Անի Խաժակյանն այսպես արձագանքեց, երբ «Լույս» խմբակցության անդամին քաղաքապետն ընդհատեց, քանի որ այդ պահին հարց ու պատասխանի ժամանակը չէր, իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամին թույլ տվեց ելույթ ունենալ հարցի հետ չառնչվող թեմայով:
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը վարակվել է կորոնավիրուսով:
Երևանի ավագանին հունիսի 24-ի նիստում 40 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ ընդունեց շրջիկ առևտրի կետերի աշխատանքը կանոնակարգող նախագիծը, որով սահմանեց շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները:
«Հիշողության հետ խնդիր չունեմ, մտածելու բան չունեմ»․ Մարությանը՝ Թեհմինա Վարդանյանին
,Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորանավիրուսով եւ այսօր չի ներկայացել նաև Ազգային ժողովի նիստին: Նշենք, որ արդեն հաստատված վարակակիր է նաև ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, որից հետո մեկուսացել են ԲՀԿ-ականները, սակայն ըստ էության կորոնավիրուսը հասել է նաև իշխող խմբակցությանը:
«Ինչո՞ւ պետք է 1 միլիոն դոլարանոց 1 տուն ունեցողը վճարի ավելի շատ, իսկ 100.000 դոլարանոց 10 տուն ունեցողը՝ քիչ». Հովիկ Աղազարյան
«Ինչո՞ւ եք «Գույքահարկի մասին» օրենքի փոփոխությունը խորհրդարան բերել այսպիսի արտակարգ ռեժիմով». Արկադի Խաչատրյանը՝ փոխնախարարին
«Վաղուց ժամանակն է, որ մենք գույքն ու կուտակված հարստությունից ստացված եկամուտն ավելի շատ հարկենք». Վարազդատ Կարապետյան
Հունիսի 23-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում իրար են բախվել «Նիսան Իքստեռա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսան Իքստեռայի» 29-ամյա վարորդը, 23-ամյա ուղևորը, «ՎԱԶ-2107-ի» 53-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA մարտիկ Միհրան Հարությունյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում՝ իր աջակցությունը հայտնելով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Հայաստանում երևի երկու մարդ է մնացել, որ չի բարձրաձայնում արդեն կյանքի ցուցումով թեստավորման ընդլայնման կարիքի մասին։ Մենք պետք է ապահովենք դրական դեպքերի առնվազն 5-10% մակարդակը, այլ պարագայում շուտով տնային մահերի քանակը թաքցնելու ոչ մի հնարավորություն էլ չի լինի»։
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը Երևանի Դավթաշեն վարչական համայնքում բժշկականդիմակներ է բաժանել անցորդներին՝ հորդորելով կրել դիմակներ, նաև՝ պահպանել սոցիալական հեռավորությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և դրանք արմատախիլ անելու գործելաոճին, հետևողական կերպով շարունակում է ձեռնարկել գործուն միջոցառումներ պետական կառավարման տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և քրեադատավարական օրենքով նախատեսված սկզբունքներն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ:
Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարեդարձին նվիրված շքերթին հանդիսավոր քայլերթով անցավ 75 հոգուց բաղկացած հայկական զորախումբը՝ գնդապետ Աշոտ Հակոբյանի գլխավորությամբ։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը շրջել են մարզկենտրոն Աշտարակում։
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր Հայաստանի Հանրապետության և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգրավման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որի շրջանակներում Կառավարությունը դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին՝ Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 231․656 միլիոն ՀՓԻ-ին համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրելու նպատակով:
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կտրուկ վատացավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի ինքնազգացողությունը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անմիջապես ընդմիջում հայտարարեց՝ հորդորելով, որ անհապաղ շտապօգնություն կանչել։ Այս պահին նիստերի դահլիճում բուժաշխողը օգնություն է ցուցաբերում պատգամավորին։
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
Նրա եղբայրը՝ Կարեն Բեքարյանն իր էջում գրել է. «Նուն քո լույսը, ջերմությունը, հոգատարությունը՝ միևնույն է միշտ ինձ հետ կլինեն:
«Էրեբունի» ԲԿ-ն պարզաբանում է ներկայացրել, թե ինչպես է պատահել, որ ողջ մարդու հիվանդության պատմության մեջ «մահ» բառն է գրվել:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նախօրեին աշխատանքային օրվա ավարտից հետո մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ «Հաղթանակ» զբոսայգում, բժշկական պաշտպանիչ դիմակներ է բաժանել անցորդներին:
Հունիսի 23-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ Վայք քաղաքի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է ճանապարհաշինությանը:
Հունիսի 23-ին, ժամը 22:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասի Երևանյան փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։
Արթուր Ումրոյանը ծնվել է 1959 թվականի ապրիլի 27-ին: