ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ապօրինի միգրացիայի կազմակերպումը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության տեսակ, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով այդ երևույթի դեմ, բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։
Անհրաժեշտություն է առաջացել վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշում։
Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, նպատակ ունի առաջիկա ամիսների ընթացքում ամբողջությամբ փոխել կառավարության կազմը:
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Մարտի 3-ին, ժամը 00:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 2 ավտոմեքենա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում է արել՝ նշելով, որ կորոնավիրուսի ևս 8 կասկածելի դեպքի թեստավորում է տեղի ունեցել՝ բոլորը բացասական պատասխանով։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 3-ին ժամը 09.00-16.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Կոմիտասի և Բաբաջանյան փողոցների, Նալբանդյան 40ա, 44, 55, 57, 61, 63, 65 համարների, Էներգետիկների 1, 2, 3 համարների, Շինարարների 1-12 համարների, Նաիրյան 168-187 համարների, Ռազմական դատախազության, Խաղաղության 1-16 համարների, Սևանցու 7-21, 23, 24 համարների, Գործարանային 2, 4, 6 համարների, Գրիբոյեդովի 2-12 համարների, Սայաթ-Նովայի 17, 19, 25, 27 համարների ջրամատակարարումը:
Փետրվարի 29-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում կողոպուտի դեպք արձանագրվեց։
Փետրվարի 29-ին, ժամը 16.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժին հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազից թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են ընդունվել երեք մանկահասակ երեխաներ:
Պահքն Աստծուն սիրողների համար մեծ շնորհ է ու զարդ, որը սնուցանում ու բնակակից է դարձնում սրբերին և մոտեցնում է Աստծուն: Պահքը կամ ծոմապահությունը ներանձնական վիճակ է, և այն պետք չէ կատարել ի ցույց մարդկանց:
Կիրակի օրը Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը։ Հաստատվեց պաշտոնապես։ Հասարակության շրջանում, ոչ առանց հիմքի, կասկածներ կան, որ իրականում վարակման դեպքեր եղել են ավելի վաղ, սակայն պաշտոնապես դրա մասին հայտարարվել է միայն մարտի 1-ին՝ այդ օրը հայտարարված երթը չեղարկելու համար։ Անկախ ամեն ինչից, արդեն երկու օր է՝ հասարակությունն ապրում է խուճապային տրամադրություններով, ինչի վկայությունն են նաև դեղատներից՝ դեղեր, սուպերմարկետներից՝ մեծ քանակությամբ առաջին անհրաժեշտության սննդամթերք գնելու դեպքերը։
Մարտի 1-ին, ժամը 13.00-ին, Մարաշի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի ավտոմեքենայի սրահից գողացել են 400.000 դրամ և 300 դոլար:
2020 թվականի փետրվարի 29-ին՝ժամը 21:45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային և այլ մարմնական վնասվածքներով, իրենց մոտ բուժօգնության են դիմել Վանաձոր քաղաքի երեք բնակիչներ:
2020թ. փետրվարի 29-ին՝ ժամը 13.40-ին «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի 75-ամյա բակչուհին իր տանը հանկարծամահ է եղել:
Փետրվարի 29-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները Ջրաշեն գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկեցին Դիտակ գյուղում բնակվող 18 և 21 տարեկան երկու երիտասարդի:
Գործարկվել է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ քաղաքացիներին Կադաստրի կոմիտե դիմումներ ներկայացնելու առցանց, առանց գրասենյակներ այցելելու։
Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 2-ին ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է իր թռիչքները:
Արդեն 100-ից ավելի քաղաքացիներ ենթարկվել են թեստավորման, ուստի վարչապետի հայտնած տեղեկությունը, թե սպասում ենք 9 թեստավորման պատասխանի, պետք չէ դարձնել խուճապային տրամադրությունների պատճառ, սա նորմալ բնականոն գործընթաց է։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը։
Ավտոներկրողները պատրաստվում են մարտի 3-ին բողոքի ակցիա իրականացնել ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասներն ամբողջությամբ փոխհատուցի:
«Գիտեք՝ պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում՝ մարդու իրավունքների պաշտպանություն: Դա իրապես ապազգային գործունեություն է, որովհետև մենք համամարդկային արժեքի հետ գործ ունենք: Կապ չունի՝ մարդն ազգությամբ հա՞յ է, թե՞ այլ երկրի ներկայացուցիչ է, մարդու իրավունքների պաշտպանները պետք է պաշտպանեն անհատի իրավունքը: Դրա համար ազգային հատկանիշ դնել մարդու իրավունքի պաշտպանի վրա՝ խորը մոլորություն է»:
Մարտի 2-ին, ժամը 18:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ:
Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը, ինչպես նաև ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում համարժեք արձագանքում է այդպիսի ցանկացած դեպքի` դրանով իսկ հետևողական միջոցառումներ ձեռնարկելով պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանման և օրինապահ վարքագծի խթանման ուղղությամբ։
Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայաններից մեկում վայրէջք կատարած ինքնաթիռում մահացած ուղևոր է եղել:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանի համաձայն՝ ԱՆ վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացնում քաղաքացիական կացության ակտերի գրանցման Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքային մարմնի կողմից 2019 թվականի փետրվարի 11-ից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության վերաբերյալ:
Մարտի 2-ին, 2020թ. պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հավաք-խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության 2019թ. կատարած աշխատանքների արդյունքները:
168.am-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունից հայտնեցին, որ 2019 թվականին ստացվել է ռեադմիսիոն 921 հայց՝ 1746 անձի վերաբերյալ, դրական պատասխան է տրվել 86.20 տոկոսի մասով, 241-ի վերաբերյալ՝բացասական: Ընդ որում, ստացված 921 հայցից 870-ը ԵՄ երկրներից է, 51-ը՝ ՌԴ-ից:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին:
Հայկական դիվանագիտությունը իր շոշափելի ներդրումն է բերում Հայաստանի Հանրապետության զարգացման օրակարգին՝ բացահայտելով միջազգային նոր հարթակներ, ընդլայնելով համագործակցության շրջանակները:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեսանյութի տեսքով իրազեկում է հրապարակել ներտնային գազասպառման համակարգի անվտանգության ապահովման վերաբերյալ: