Տեսչական մարմինը իրազեկում է հրապարակել գազասպառման համակարգի անվտանգության ապահովման վերաբերյալ
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեսանյութի տեսքով իրազեկում է հրապարակել ներտնային գազասպառման համակարգի անվտանգության ապահովման վերաբերյալ:
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեսանյութի պատրաստման համար հիմք է հանդիսացել վերջին ժամանակահատվածում ներտնային գազասպառման համակարգում տեղի ունեցած շմոլ գազից թունավորման, այդ թվում՝ մահացու ելքով պատահարների վիճակագրության և վերլուծության արդյունքները։
«Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես գազասպառման ոլորտը վերահսկող լիազոր մարմին, անհրաժեշտ է համարում, այս տեսանյութի միջոցով քաղաքացիներին իրազեկել գազի անվտանգության կանոնների պահպանման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։