Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր պարզաբանեց, որ օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, երբ անդրադարձել էր իրավապաշտպանների՝ բանակում կատարվող իրադարձություններին տրվող գնահատականներին՝ չի սպառնացել նրանց, ինչպես նրանք են ասում:
Ընկերությանը հանձնարարվել է վերացնել հայտնաբերված խախտումները՝ արտադրամասում կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումներն ու տարածքները, թողարկել վերոնշյալ ապրանքատեսակների փորձնական արտադրանք, ներկայացնել լաբորատոր փորձաքննության և արդյունքները ներկայացնել Տեսչական մարմին:
Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:
Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասներն ամբողջությամբ փոխհատուցի:
Մարտի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրագրողներու համահայկական համաժողովները համակարգող խորհուրդի նիստը, որ կայացաւ 29 փետրուարէն 1 մարտ 2020-ին Անթիլիասի մէջ, յստակացուց լրագրողներու համահայկական յառաջիկայ աշխատանքներու ընդհանուր ուղղութիւնները: Քննարկուեցան թէ՛ տարածաշրջանային, եւ թէ համընդհանուր մակարդակներով մասնագիտական բովանդակութեամբ խորհրդաժողովներ, աշխատանոցներ եւ համաժողովներ կազմակերպելու կարելիութիւնները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է պաշտոնատար անձի կողմից պետությանը խոշոր չափերի վնաս պատճառելու դեպք բացահայտելու մասին:
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին:
Փետրվարի 29-ին 5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ՝ բուժծառայության պետի ղեկավարությամբ, կամավորության սկզբունքով արյուն են հանձնել:
Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատված ազգությամբ եզդի երեքամյա իրաքցի Արզնդան դուրս է գրվել:
Նախատեսում ենք 1998թ. և հետո վնասվածքներ ստացած զինծառայողներին էլ տալ փոխհատուցում
Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում վնաս կրած զինվորը կփոխհատուցվի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այն, որ կորոնավիրուսի համար կարանտինը Ծաղկաձորում անցկացնելու որոշման հետևանքով այնտեղ բոլոր հյուրանոցները դատարկ են, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դրա մասին արդեն խոսել է:
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի առիթով Սան Խոսեում գնացել էի շտապ օգնության հիվանդանոց։ Ընդունարանի քույրը չթողեց ներս մտնել, մինչեւ չպատասխանեցինք մի քանի հարցի․ վերջին շրջանում միջազգային ճանապարհորդության մեկնե՞լ եք, շփվե՞լ եք Չինաստանից եկած մարդկանց հետ, Իրանի՞ց, Իտալիայի՞ց, Հս․ Կորեայի՞ց։
Բնակչին հնարավորություն ենք տալիս բերել չգրանցված դեղ նաև փոստով. Նարեկ Զեյնալյան
Հարցին՝ դեղատներից դիմակներ չի՞ կարողացել ձեռք բերել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ ինքը դրա կարիքը չունի. «Ես ասում եմ, բարի մարդկանց այդ հիվանդությունը չի կպնում: Եթե մարդիկ լսում են առաջարկները, ուրեմն բարի պետք է լինեն ու այդ ամենը կատարեն, այլ ոչ թե արդարանան, արդարանում են միայն թույլ մարդիկ: Բոլորս էլ գիտենք, որ Իրանից Հայաստան են եկել մեր հայրենակիցները, իհարկե, պետք է գան, սա նրանց հայրենիքն է, բայց այսօր դուք էլ գիտեք, որ կորոնավիրուսի կարանտինը երկու շաբաթ է, ուրեմն պարտադիր էր, որ այդ մարդկանց կարանտին տանեին, դիագնոզը վերցնեին, սա էլ հո տնտեսություն չի, որ չկարողանան հասկանալ, ձեր ցավը տանեմ, սա հասարակ բան է: Միայն թողնես՝ արդարանան, չի կարելի»,- նշեց Գագիկ Ծառուկյանը:
Եթե բժշկի թույլտվությունը պարտադիր չէ, չի՞ ստացվի, որ ով ինչ դեղ ուզի, փոստով կստանա. Վահագն Թևոսյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
Սիսակ Գաբրիելյանն առաջակում է օրենքով հնարավորություն տալ փոստային ծառայության միջոցով դեղեր տեղափոխելու
Մարտի 3-ին, ժամը 03:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջին «Mercedes» մակնիշի ավտոմեքենա է կայանած՝ լապտերիկները միացած, վարորդը բացակայում է:
Դուք ունեք ընդամենը 3 ամիս, այլապես դա կանենք մենք. Մանե Թանդիլյան
«40.000 դրամով բազմազավակ ընտանիքի խնդիր չի լուծվում, անելուց եկեք էնպես անենք, որ ճակատներս բաց լինի». Սերգեյ Բագրատյան
«Ունենք 6 և ավել երեխա ունեցող 40 ընտանիք, ինչո՞ւ ենք մեդալ և 40 հազար դրամ տալիս ընդամենը 9-ը ընտանիքի». Սոֆիա Հովսեփյան
Ավտոներկրողների բողոքի ակցիան՝ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց։
Ինչպես հայտնի է, տարեսկզբից նկատվում է ձվի գնի նվազում, ինչի հետ կապված՝ տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Գների հետ կապված որոշակի փոփոխություններ են նկատվում նաեւ մսամթերքի շուկայում:
2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակը համընկավ ապրիլյան քառօրյայի զոհերի տարելիցի օրվա հետ։ Այդ գիշեր Երեւանի տարբեր հատվածներում հրավառություն էր կազմակերպվել:
Իշխանությունները բացարձակապես պատրաստ չեն կորոնավիրուսի դեմ պայքարին. հարցը դիմակների, գրիպի պատվաստանյութի դեֆիցիտը կամ Իրանից եկածներին կարանտինի մեջ պահելը չէ, անգամ օպերատիվ շտաբ չեն ստեղծել։ Իսկ սա միայն առողջապահական խնդիր չէ՝ տնտեսականից մինչեւ պաշտպանական, առաջին հերթին բանակին վերաբերող հարց է։
Տիգրան Ա.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ապօրինի միգրացիայի կազմակերպումը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության տեսակ, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հետևողական պայքար մղելով այդ երևույթի դեմ, բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։
Անհրաժեշտություն է առաջացել վերանայել Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին որոշում։