Բաժիններ՝

Գործարկվել է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը. ավելացվել են նոր ծառայություններ

Գործարկվել է էլեկտրոնային կադաստրի նոր կայքը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ քաղաքացիներին Կադաստրի կոմիտե դիմումներ ներկայացնելու առցանց, առանց գրասենյակներ այցելելու։

Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ փոփոխությունների արդյունքում կայքը դարձել է ավելի մատչելի, և ավելացվել են նոր ծառայություններ անշարժ գույքի գնահատողների և գեոդեզիստների ու չափագրողների համար։ Քաղաքացին կարող է հետևել իր դիմումի ընթացքին, կատարել տեղեկատվության հարցում, ձեռք բերել էլեկտրոնային քարտեզներ և կատարել մի շարք այլ գործարքներ։

Կոմիտեի Ֆեյսբուք»-ի  էջում պարբերաբար կտեղադրվեն ուղեցույց-տեսահոլովակներ, որոնք կօգնեն հեշտությամբ օգտվել կայքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031