2019 թվականի դեկտեմբերի 2-ին զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Աջամյանի ինքնասպանության վարկածը հերքվել է դատաբժշկական եզրակացությամբ:
Փետրվարի 7-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ակունք գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկի բակում կայանված ավտոմեքենայից գողացել են մարտկոցը:
Փետրվարի 10-ին՝ ժամը 19:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փետրվարի 9-ին «Մինչև մի քանի մանկապարտեզի երեխա չթունավորվի, չեն հասկանա, թե ինչ է կատարվում. ո՞րն է ձվի գնի նվազման իրական պատճառը» վերնագրով հոդված էին տեղադրել, որտեղ նշվում էր, Հայաստանում ձվի գնի նվազում է գրանցվել: Խոշոր թռչնաֆաբրիկաների արտադրության ձուն, նախկին 70 դրամի փոխարեն՝ արժե 50-53 դրամ, փոքր ֆերմաների արտադրած ձուն վաճառվում է 23-45 դրամով։ Պատճառը սննդային ձվի գերարտադրությունն է: «Արաքս» թռչնաֆաբրիկայի ձուն 23 դրամ է, «Աշտարակինը»՝ 26 դրամ: Հավկիթ «ԵԹՖ»-ն («Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա»-ն)՝ 43 դրամ:
Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ քաղաքի օգոստոսի 23-ի փողոցում մի երիտասարդ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակն ու բջջայինը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց կատարվածի հանգամանքներն ու սկսվեցին հետախուզական միջոցառումներ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Չլկաններ-Ծաղկասար» ջրաղբյուրում՝ ձնաբքի հետևանքով առաջացած վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. փետրվարի 10-ին ժամը 19.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Սուսեր, Հացաշեն, Կանչ /Գյալթո/, Հակո, Թաթուլ, Մաստարա գյուղերի ջրամատակարարումը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որով Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունք է տրվում:
2019թ. նոյեմբերի 23-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։
Ուրախությամբ արձանագրենք, որ ուժեղացված ծառայության ընթացքում հասարակական կարգի կոպիտ խախտումներ կամ միջադեպեր տեղի չունեցան, բացի Նոր Նորքում լռության կանոնների խախտման դեպքից, որը ոստիկանների արագ արձագանքման շնորհիվ բացահայտվեց։
«2019թ. հունիսից մինչ օրս սպասում ենք մեր կարգավիճակի ճշգրտմանը: 300 հոգի կորցրել է աշխատանքը: Սակայն նոր կառույցը՝ կրթական հիմնադրամը, որ պետք է լինի, դրա կանոնադրությունը չկա: Ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում կանոնադրության ուղղությամբ և մինչև հիմա չեն կարողանում լուծել այդ հարցը: Կարծում եմ՝ մրցույթը սխալ է, քանի որ չեն ընտրում այն մարդկանց, որոնք կարող են օգտակար լինել տվյալ աշխատանքների համար»,- լրագրողների հետ զրույցում պնդում էին Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցները։
Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 7-ին ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողների հետ դեպքը տեղի է ունեցել դիրքերից զորամաս գնալու ճանապարհին, խրամատների մոտ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով Երեւանի դպրոցներում մեծ թվով բացակայությունունների մասին՝ տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երեւանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է 15,9%:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 10-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 4-րդ թաղամասի Թումանյան փողոցի տներից մեկի փայտե կաթսան պայթել է, ինչի հետևանքով տան պատերը վնասվել են. տուժածներ չկան:
Փետրվարի 7-ին, ժամը 19.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնություն է ստացել 82-ամյա Նինա Առաքելյանը, և, ըստ նրա որդու ցուցմունքի՝ մայրը վնասվածքները ստացել էր փողոցում ընկնելու հետևանքով:
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ:
Փետրվարի 9-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 3,2-րդ կմ-ին «ԿռԱԶ» մակնիշի ավտոմեքենան ձյան մաքրման աշխատանքներ կատարելիս գլորվել է ձորակը. 62-ամյա վարորդ Արամ Հարությունյանը մահացել է:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ դպրոցներում աշակերտների հաճախելիությունը կրկնակի նվազել է։ «Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա է 727-ը։
Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչև ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տևողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ:
Փետրվարի 10-ի և 14-ի ցերեկը հարավային շրջաններում, 12-ի ցերեկը, 13-ի գիշերն առանձին շրջաններում, 13-ի ցերեկը, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Փետրվարի 11-ին, 12-ի գիշերը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատակիցների բողոքի ակցիան՝ ԿԳՄՍ նախարարության մոտ. ՈՒՂԻՂ
Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության նոր գլխավոր տնօրեն է դարձել Ալեքսեյ Մելնիկովը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
Փետրվարի 7-ին Սյունիքի մարզի N զորամասի պահպանության տեղամասում, ձնահյուսի տակ են մնացած չորս պայմանագրային զինծառայողները, որոնցից երեքը մահացել են։
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 1, 10, 12, 13, 19, 21, 23, 25, 29, 34 երթուղիները սպասարկող «Երևանի ՄՈՒԱՏ» ՓԲԸ վարորդները ս.թ. փետրվարի 10–ի առավոտյան նախատեսված ժամին ֆինանսատնտեսական խնդիրների հիմնավորմամբ աշխատանքի դուրս չեն եկել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Բախագիծը հեղինակել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Դատարանները կրում են առանձնահատուկ պարտականություն՝ ապահովելու, որպեսզի գործի քննությանը որևէ դեր ունեցող բոլոր մասնակիցները կատարեն իրենցից կախված ամեն ինչ գործի քննության ցանկացած չարդարացված ձգձգումից խուսափելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Վանաձոր քաղաքի երկու բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: