Բաժիններ՝

Կոտայքի ոստիկանները գողության դեպքեր են բացահայտել

Փետրվարի 7-ին, ժամը 13.25-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ակունք գյուղի Կենտրոնական փողոցի տներից մեկի բակում կայանված ավտոմեքենայից գողացել են մարտկոցը:

Ստացված տեղեկություններն իրացնելիս Կոտայքի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է Բյուրեղավան քաղաքում ապրող 28-ամյա մի տղամարդ, որը ժամը 17.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել է գողոնը:

Նա բացատրությամբ հայտնել է, որ նմանատիպ գողություններ է արել նաև Ակունք, Կաթնաղբյուր և Արամուս համայնքներում:

Ոստիկանության Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 1-ին տղամարդը հարմարեցված գործիքով բացել է Արամուս գյուղի Ջրմուղի փողոցում կայանված «Օպել Աստրա» ավտոմեքենայի շարժիչի կափարիչը և գողացել մարտկոցը։ Բացահայտվել են, հունվարի 20-ին Կաթնաղբյուր գյուղում նույն եղանակով կատարված երկու այլ գողություններ ևս։

Քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս