Բաժիններ՝

Արտաշատի քրեական հետախույզները կողոպուտի դեպք են բացահայտել

Փետրվարի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում ստացվեց, որ քաղաքի օգոստոսի 23-ի փողոցում մի երիտասարդ բացահայտ հափշտակել է մի կնոջ դրամապանակն ու բջջայինը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց կատարվածի հանգամանքներն ու սկսվեցին հետախուզական միջոցառումներ։ Բացահայտման աշխատանքը հանգուցալուծվեց փետրվարի 6-ին։

Դվին գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդը, տարված բացատրական աշխատանքի արդյունքում, ներկայացավ ոստիկանության Արտաշատի բաժին ու տվեց խոստովանական բացատրություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի զինված ուժերի COGAT գործակալությունը հայտարարել է, որ Եգիպտոսի հետ նախապատրաստական ​​​​աշխատանքներ են ընթանում Գազայի հետ Ռաֆահ սահմանային անցակետը մարդկանց տեղաշարժի համար բացելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։Ըստ գործակալության՝ անցակետի բացման ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։Իսրայելն ավելի վաղ զգուշացրել էր, որ կարող է փակ պահել Ռաֆահը և կրճատել օգնությունը պաղեստինյան անկլավին, քանի որ, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ-ը չափազանց դանդաղ է վերադարձնում զոհված պատանդների մարմինները։COGAT գործակալությունը, որը վերահսկում է Գազայի հատվածում օգնության հոսքը, հայտարարել է, որ մարդասիրական օգնությունը շարունակում է մուտք գործել Գազայի տարածք Իսրայելի հետ Քերեմ Շալոմ և այլ անցակետերով։Ավելի վաղ երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել էին, որ Ռաֆահ անցակետը, ենթադրաբար, կբացվի մարդկանց համար հոկտեմբերի 16-ին։Մինչդեռ պաղեստինյան աղբյուրը Sky News Arabia-ին հայտնել է, որ Ռաֆահի անցակետն առաջիկա օրերին չի բացվի