Բաժիններ՝

Կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Վայոց ձորի մարզի Մարտիրոս-Սերս ավտոճանապարհը:

Սարավան-«Զանգեր» հատվածը (բուք է) փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի:

Չայնիի ոլորանները (բուք է), Ջերմուկ-Գնդեվազ (բուք է), Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 1098 տրանսպորտային միջոց՝  950 բեռնատար և 148 մարդատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս