«Դպրոցներում բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում. Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է». Տիգրան Վիրաբյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով Երեւանի դպրոցներում մեծ թվով բացակայությունունների մասին՝ տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երեւանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է 15,9%:
Բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում, ինչը, թերեւս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված տեղեկատվության հետ, որը ծնողների շրջանում մտահոգություն է առաջացրել:
Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով»:
Հաշվի առնելով Երեւանի դպրոցներում մեծ թվով բացակայությունունների մասին՝ տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել,…
Gepostet von Tigran Virabyan am Montag, 10. Februar 2020