Բաժիններ՝

«Հարավկովկասյան երկաթուղու» նոր գլխավոր տնօրեն Է դարձել Ալեքսեյ Մելնիկովը

«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության նոր գլխավոր տնօրեն է դարձել Ալեքսեյ Մելնիկովը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:

Մինչեւ իր նշանակումը Ալեքսեյ Մելնիկովն զբաղեցնում էր Հյուսիսկովկասյան երկաթուղու պետի տնտեսության, ֆինանսների եւ կորպորատիվ կոորդինացիայի գծով առաջին տեղակալի պաշտոնը: Նրա նախորդը Սերգեյ Վալկոն էր, որը Հարավկովկասյան երկաթուղին ղեկավարում էր 2015 թվականից: Նրա պաշտոնաթողության պատճառները չեն ճշտվում:

2008 թվականի փետրվարից Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքը հանձնվելէ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցենսիոն կառավարմանը: Կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է, եւս 10 տարով երկարացման իրավունքով: Անցյալ տարի ԶԼՄ-ները հայտնում էին, որ ռուսական կողմը չի բացառում Հայաստանի երկաթուղիների կառավարման մասին պայմանագրի վաղաժամկետ լուծարումը: Հայաստանի վարչապետ Նիկոլա Փաշինյանը դա ժխտում էր: «Ъ»-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Հարավկովկասյան երկաթուղու թեման «ԶԼՄ-ների կողմից քաղաքականացվում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս