Համաշխարհային մամուլն ապշել է Հայաստանի իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդներից:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Գեղարքունիքի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, պարզվել է, որ 2013 թվականին Գեղարքունիքի մարզպետարանի և Շորժա համայնքի ղեկավարի կողմից հիմնադրված ու փաստացի կառավարվող ընկերության միջև կնքվել է համայնքային կենտրոնի կառուցման աշխատանքների 38 միլիոն 941 հազար 580 դրամի կապալային պայմանագիր։
Գործարար Սամվել Մայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ՝ բանկից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 34.800.000 ՀՀ դրամ գումար:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ս.թ. փետրվարի 5-ին 99 համարի միկրոավտոբուսի վթարի վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 3-ին ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին՝ վերջինիս խնդրանքով:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ի ժամը 19:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետների ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ (այսուհետ՝ Կենտրոն) կատարած մշտադիտարկման այցի արդյունքում արձանագրված խնդիրների վերաբերյալ կազմվել է մանրակրկիտ վերլուծություն:
Մարտի 3-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:
Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բ.գ. դոկտոր, պրոֆեսոր Արմենակ Համբարձումյանի համար անհասկանալի է կորոնավիրուսի պատճառով տարածված խուճապը, քանի որ, ըստ իր պնդումների, Առողջապահության նախարարությունը կատարում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հայաստանում կորոնավիրուսի գրանցված մեկ դեպք ունենք: Քաղաքացին Իրանից է եկել, բժշկի դիմել է ինքը: Համբարձումյանը պնդում է, որ «Զվարթնոց» օդանավակայանի բժիշկ-համաճարակաբանները ուշադիր և լավ են աշխատում.
«Իրավունքը» գրել էր, որ մոտ 2 միլիարդ դրամի գումար չի փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, և, որ «գործը հասել է նույնիսկ Դատախազություն, որտեղ, ըստ էության, փորձում են գործը կոծկել»:
Հայտնաբերվել է նաև թաղանթապատված դիմապակիով 75 մեքենա։
Մարտի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է N զորամասում:
«Խուճապի նախադրյալներ չկան». ԱՆ ԱԱԻ գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը պնդում է՝ մեր երկրում կորոնավիրուսի պատճառով ստեղծված խուճապն արհեստական է և անհիմն, հատկապես որ, ունենք ընդամենը մեկ դեպք, նա էլ մեկուսացված է, իսկ իր հետ շփված մարդիկ կարանտինի մեջ են:
Մեր ճշգրտող հարցին՝ որևէ չափի գումարի պակասորդ չկա՞, փոխանցումները կամ հավաքագրումները նորմալ կատարվո՞ւմ են, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրենն արձագանքեց. «Իհարկե, իհարկե»:
Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն այսօր պարզաբանեց, որ օրերս Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, երբ անդրադարձել էր իրավապաշտպանների՝ բանակում կատարվող իրադարձություններին տրվող գնահատականներին՝ չի սպառնացել նրանց, ինչպես նրանք են ասում:
Ընկերությանը հանձնարարվել է վերացնել հայտնաբերված խախտումները՝ արտադրամասում կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումներն ու տարածքները, թողարկել վերոնշյալ ապրանքատեսակների փորձնական արտադրանք, ներկայացնել լաբորատոր փորձաքննության և արդյունքները ներկայացնել Տեսչական մարմին:
Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել:
Ավտոներկրողները բողոքի ակցիա իրականացրեցին ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով, որպեսզի Վրաստանի «Կովկասուս ավտոինպորտ» ընկերությունը, համաձայն պայմանագրի, մեքենաների տեղափոխման ընթացքում առաջացած վնասներն ամբողջությամբ փոխհատուցի:
Մարտի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Լրագրողներու համահայկական համաժողովները համակարգող խորհուրդի նիստը, որ կայացաւ 29 փետրուարէն 1 մարտ 2020-ին Անթիլիասի մէջ, յստակացուց լրագրողներու համահայկական յառաջիկայ աշխատանքներու ընդհանուր ուղղութիւնները: Քննարկուեցան թէ՛ տարածաշրջանային, եւ թէ համընդհանուր մակարդակներով մասնագիտական բովանդակութեամբ խորհրդաժողովներ, աշխատանոցներ եւ համաժողովներ կազմակերպելու կարելիութիւնները:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է պաշտոնատար անձի կողմից պետությանը խոշոր չափերի վնաս պատճառելու դեպք բացահայտելու մասին:
4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից ևս մեկն անցել է սննդի մատակարարման նոր կարգին:
Փետրվարի 29-ին 5-րդ զորամիավորման մի շարք զինծառայողներ՝ բուժծառայության պետի ղեկավարությամբ, կամավորության սկզբունքով արյուն են հանձնել:
Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատված ազգությամբ եզդի երեքամյա իրաքցի Արզնդան դուրս է գրվել:
Նախատեսում ենք 1998թ. և հետո վնասվածքներ ստացած զինծառայողներին էլ տալ փոխհատուցում
Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում վնաս կրած զինվորը կփոխհատուցվի:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այն, որ կորոնավիրուսի համար կարանտինը Ծաղկաձորում անցկացնելու որոշման հետևանքով այնտեղ բոլոր հյուրանոցները դատարկ են, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դրա մասին արդեն խոսել է:
Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ մի առիթով Սան Խոսեում գնացել էի շտապ օգնության հիվանդանոց։ Ընդունարանի քույրը չթողեց ներս մտնել, մինչեւ չպատասխանեցինք մի քանի հարցի․ վերջին շրջանում միջազգային ճանապարհորդության մեկնե՞լ եք, շփվե՞լ եք Չինաստանից եկած մարդկանց հետ, Իրանի՞ց, Իտալիայի՞ց, Հս․ Կորեայի՞ց։