Դատախազությունում «1000 դրամների» հիմնադրամին չփոխանցված գումարների հարցով քրեական գործ չկա
«Իրավունքը» գրել էր, որ մոտ 2 միլիարդ դրամի գումար չի փոխանցվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, և, որ «գործը հասել է նույնիսկ Դատախազություն, որտեղ, ըստ էության, փորձում են գործը կոծկել»:
168.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց՝ «նման քրեական գործ չկա մեր հսկողության ներքո»:
Ավելի վաղ 168.am-ին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը վստահեցրել էր. «Գումարի պակաս չկա, դա չի համապատասխանում իրականությանը»:



