
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամաս

Մարտի 3-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է N զորամասում: Զորամասի հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը ծանոթացել է զորամասում ընթացող շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ: